• Latest news

5 խորհուրդ, որ կօգնեն երկար ու առողջ ապրել

13 նոյեմբերի, 2018  10:29

Դուք հավանաբար արդեն լսել եք եւ ոչ մեկ անգամ, որ կյանքի տեւողությունը մեծացնելու եւ նրա որակը լավացնելու համար անհրաժեշտ է ծխելուց հրաժարվել, ճիշտ սնվել եւ ոգելիցը չչարաշահել: Իսկ էլ ի՞նչ կարելի է անել երկար եւ հնարավորինս առողջ կյանքով ապրելու համար:

Հարվարդի համալսարանի գիտնականները մի քանի պարզ խորհուրդներ են ներկայացրել.

Աշխատեք դրական մտածել

Բացասական տրամադրվածությունը վատ է անդրադառնում մարդու ինքնազգացողության վրա, եւ հակառակը՝ եթե մարդը ջանում է դրական մտածել, իրեն ավելի լավ է զգում ու ցանկացած աշխատանք ավելի արդյունավետորեն է կատարում: Կարծիք կա, որ դրական մտածելը կրճատում է սթրեսի մակարդակը եւ կյանքի տեւողությունը երկարացնում ամբողջ 7,5 տարով:

Սոցիալապես ակտիվ եղեք

Տարբեր սոցիալական գործունեությանը ակտիվ ներգրավվածությունը սեփական կյանքի տեւողությունը երկարացնելու եւ առողջությունը պահպանելու լավագույն միջոցներից մեկն է: Համարվում է, որ թոշակավորվելու հետաձգումը մահվան հավանականությունը 11 տոկոսով նվազեցնում է: Իսկ եթե արդեն թաշակառու եք, հանդիպեք ընկերներին, զբաղվեք տարբեր հոբբիներով, այցելեք հետաքրքիր միջոցառումների եւ ոչ մի դեպքում տանը միայնակ մի՛ նստեք:

Երեխաներ ունեցեք

Կարծիք կա, որ ծնողական փորձի հետ կապված դրական զգացումները վերացնում են սթրեսի հետեւանքները եւ օգնում կյանքի տեւողությունը 2 տարով երկարացնել:

Ավելի շատ քայլեք

Շաբաթական 150 րոպեից ոչ պակաս ռիթմիկ քայլքով զբոսանքները առողջացնում են սիրտը եւ անոթները: Պարբերաբար կատարվող ոտքով զբոսանքները կարող են ձեզ պարգեւել առողջ կյանքի լրացուցիչ 4,5 տարի:

Սեքսով զբաղվեք

Ցանկացած տարիքում, այդ թվում՝ տարեց կարեւոր է կանոնավոր սեռական կյանք վարելը: Տարածված կարծիքի համաձայն՝ պարբերաբար սեքսով զբաղվող մարդկանց շրջանում հանկարծամահության հավանականությունն ավելի ցածր է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել