• Latest news

ՀԿՄ անդամ. Հայաստանի կույրերի միավորումում երկար տարիներ կոռուպցիոն սխեմաներ են գործել

12 նոյեմբերի, 2018  14:33

Հայաստանի կույրերի միավորում (ՀԿՄ) անդամները Պետական եկամուտների կոմիտեին կոչ են անում ուշադրություն դարձնել հասարակական կազմակերպությունների ֆինանսական հոսքերին: Նոյեմբերի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ ՀԿՄ անդամ Պատվական Ռեւազյանը տեղեկացրեց, որ երկար տարիներ շարունակ ՀԿՄ շենքերը վարձով հանձնելիս գործել են կոռուպցիոն սխեմաներ:

«Շատերն անգամ չեն կասկածում այն մասին, թե ՀԿՄ-ին խորհրդային տարիներից ինչպիսի վիթխարի հարստություն է ժառանգություն հասել: Միայն Երեւանում կա Հայաստանի կույրերի միավորմանը պատկանող 115 շենք: Դրանից բացի, ամբողջ հանրապետությունում՝ Վանաձորում, Աշտարակում, Գյումրիում, Կապանում եւ այլուր կան ԽՍՀՄ տարիներին գործած տարբեր կոմբինատների շենքեր, որտեղ աշխատել են տեսողությամն խանգարումներով մարդիկ: ԽՍՀՄ փլուզումից հետո ամբողջ արտադրական սարքավորումները վաճառվել են»,- հայտնեց նա:

Ռեւազյանը նշեց, որ ՀԿՄ ղեկավար կազմը վերեւում նշված բոլոր շենքերը իր մտերիներին է վարձով տվել՝ շուկայականից զգալիորեն ցածր գներով (օրինակ՝ մեկ քառ.մետրը 500-1500 դրամով): Դրանից հետո վարձակալները շենքերը կրկնակի վարձակալության են հանձնել՝ արդեն շուկայական գներով: Ստացած ամբողջ շահույթը, նրա խոսքով, բաշխվում է «յուրայինների» միջեւ, իսկ ՀԿՄ-ին կոպեկ էլ չի հասնում:

Օրինակ՝ Քաջազնունու փողոցում գտնվող խանութը, որը տեղակայված է ՀԿՄ-ից վարձակալած շենքում, ամեն ամիս վճարում է մեկ միլիոն դրամ վարձավճար: «Մենք գիտենք, որ խանութի ներկայացուցիչները երկու անգամ դիմել են ՀԿՄ ղեկավարությանը, որ միջոցները փոխանցեն Հայաստանի կույրերի միավորման կարիքների համար, սակայն երկու անգամ էլ մերժվել են»,- նշեց Ռեւազյանը:

ՀԿՄ անդամ Սիփան Ասատրյանի կարծիքով՝ վարձույթից ստացվող այդ միջոցներով հնարավոր կլիներ գնել նոր հաստոցներ եւ արտադրությունները նորից բացել, որտեղ կկարողանային աշխատել տեսողության խանգարումներով մարդիկ: «Սակայն դա չի արվել»,- ասաց նա:

ՀԿՄ նախաձեռնող խումբը դեռեւս ամռանը իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրել շենքերը վարձով հանձելու այս կոռուպցիոն սխեմաների վրա: Սեպտեմբերին հայտնաբերված չարաշահումների փաստով քրեական գործ է հարուցվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել