• Latest news

Հայաստանում ի՞նչն է կույրերին խանգարում լավ կրթություն ստանալ եւ աշխատանքի ընդունվել

12 նոյեմբերի, 2018  15:30

Հայաստանում կույրերի համար ինկլյուզիվ կրթության որակը թույլ է տալիս լավագույնը ցանկանալ: Այս մասին նոյեմբերի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի կույրերի միավորման անդամ, տեսողության խանգարումներով երեխաների Երեւանի Տիգրանյանի անվան թիվ 14 հատուկ դպրոցի մանկավարժ Պատվական Ռեւազյանը:

Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ ինկլյուզիվ դպրոցները տեսողության խանգարումներով անձանց համար համապատասխան տեխնիկական միջոցներով հագեցած չեն: «Մինչդեռ, կույրը չի կարող գիտելիքներ ստանալ միայն բանավոր տեղեկատվության միջոցով»,- նշեց նա՝ հավելելով, որ ինկլյուզիվ կրթության ներդրումը չպետք է ինքնանպատակ լինի:

Նրա խոսքով՝ այս փուլում մասնագիտացված դպրոցները շահեկանորեն տարբերվում են ինկլյուզիվներից: «Սակայն այստեղ մենք բախվում ենք որոշ խնդիրների: Ծնողներ կան, որոնք հրաժարվում են իրենց երեխաներին հատուկ դպրոցներ ուղարկել՝ վախենալով համապատասխան նպաստից զրկվելուց: Սա լուրջ խնդիր է»,- շեշտեց Ռեւազյանը:

«Ինկլյուզիվ դպրոցները մի կողմից լուծում են տեսողության խանգարումներով անձանց սոցիալացման խնդիրները, սակայն հարցեր է առաջացնում կրթության մակարդակը: Մյուս կողմից՝ երեխան հատուկ դպրոցում կարող է լավ կրթություն ստանալ, սակայն նրա համար դժվար կլինի հանրությանն ինտեգրվելը: Կարծում եմ՝ պետք է ոսկե միջինը գտնել, որը կապահովեր ինչպես սոցիալացման հարցերը, այնպես էլ որակյալ կրթություն ստանալու»,- ասաց ՀԿՄ անդամ Արիստակես Մարգարյանը:

Մարգարյանը նշեց, որ Հայաստանում այսօրվա դրությամբ տեսողության խանգարումներով անձինք դժվարությամբ են աշխատանք գտնում: Այսպես խորհրդային տարիներին գործում էին խոշոր ձեռնարկություններ, որոնց արտադրանքը (օրինակ՝ էլեկտրասարքերը) արտահանվել են ամբողջ ԽՍՀՄ-ում: Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ հանրապետությունում գործում են մեկ-երկու փոքր արտադրություններ՝ 5-15 աշխատողներով:

Մինչդեռ, ինչպես շեշտվեց, տեսողության խանգարումներով անձինք կարող են հաջողությամբ աշխատել ոչ միայն արտադրությունում, այլ նաեւ այլ ոլորտներում: «Դա կարող է լինել միաժամանակյա թարգմանություն, հատուկ ծրագրերով համակարգչային աշխատանք եւ այլն»,- ասաց նա: Ինքը Մարգարյան մանկավարժական համալսարանում դասախոս է աշխատում:  

«Ժամանակները փոխվել են: Նախկինում կույրերի եւ թույլ տեսնողների աշխատանքի տեղավորմամբ պետությունն էր զբաղվում: Սակայն այսօր աշխատանքի տեղավորման հարցն ամբողջությամբ մեր ուսերին է: Մինչդեռ, այս հարցում պահանջվում է պետության աջակցությունը, հատուկ ադապտացիայի տարբեր ծրագրերի իրականացում»,- հավելեց Մարգարյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել