D վիտամինը եւ պատիճով Օմեգա-3-ն անարդյունավետ են քաղցկեղի եւ սրտային հիվանդությունների կանխարգելման գործում: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով այս ոլորտում խոշորագույն հետազոտությունը:
Նշվում է, որ վերջին տարիներին, ամերիկացիներից շատերի շրջանում նկատվում է D վիտամինով պատրաստուկների եւ ձկան յուղի դեղապատիճների պահանջարկ: Սրան նպաստել են հետազոտությունները, որոնցում նշվում էր, որ D վիտամինն ուղղակիորեն կապված է քաղցկեղի զարգացման հավանականության նվազման հետ, իսկ սննդակարգում ձկան ընդգրկումը՝ սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման հետ:
Մինչդեռ մեծահասակ մարդու օրգանիզմի վրա Օմեգա-3 չհագեցած ճարպաթթուների եւ D վիտամինի ազդեցության վերաբերյալ պատահական ընտրանքով կատարված նոր հետազոտությամբ հետաքրքիր արդյունքներ են ստացվել: Ըստ այդմ՝ դրանք մեծահասակ բնակչության շրջանում քաղցկեղով հիվանդացության մակարդակը չեն նվազեցնում, ինչպես նաեւ չեն ազդում սիրտ-անոթային հիվանդությունների, կաթվածների, սրտի նոպաների, ինչպես նաեւ սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով մահացության նվազեցման վրա:
Հետազոտությունը հրապարակվել է The New England Journal of Medicine ամսագրում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր