• Latest news

Բրիտանուհին 50 տարեկանում քառյակ է ունեցել (ֆոտո)

13 նոյեմբերի, 2018  11:38

50-ամյա Թրեյսի Բրիթենը ԱՄԲ միջամտության շնորհիվ քառյակ է լույս աշխարհ բերել: Հիմա Թրեյսին Բրիտանիայի պատմության մեջ քառյակի ամենատարեց մայրիկ պատվավոր կոչման դափնեկիրն է:

Թրեյսին կեսարյան հատմամբ երեք աղջիկ եւ մեկ տղա է ունեցել հղիության 32-րդ շաբաթում: Ներկայումս երեխաները գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ բժիշկների մշտական հսկողության ներքո: Երջանիկ մայրը հույս ունի նրանց տուն տանել Ծննդյան տոներին:

Սա Թրեյսիի առաջին հղիություն չէ: Կինը մեծ ընտանիք ունի՝ դուստր, 2 որդի եւ 8 թոռ:

ԱՄԲ միջամտությունից առաջ բժիշկները հայտարարել էին, որ Թրեյսին ֆիզիկապես «ոչ մի բանով չի տարբերվում 30-ամյա կնոջից»: Թրեյսին երազում էր չորրորդ երեխայի մասին, սակայն 9-շաբաթական հղիության ժամանակ պարզվել է, որ նա քառյակի է սպասում:

Հղիության 30-րդ շաբաթում բժիշկները հերթական հետազոտության ժամանակ հայտնաբերել են, որ երեխաներից մեկն իրեն վատ է զգում: Հաշվի առնելով, որ դա կարող է վտանգ ներկայացնել նաեւ մյուս փոքրիկներին, կնոջը կեսարյան հատում են կատարել:

Թրեյսին ջանում է չլսել իրեն ուղղված քննադատությունը եւ հայտարարում է իրեն ամբողջությամբ մայրությանը նվիրելու պատրաստակամության մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել