• Latest news

Գիտնականները գտել են ցավոտ դաշտանի անսպասելի պատճառը

13 նոյեմբերի, 2018  22:04

Աղջիկները, որոնց կերակրել են ոչ թե կրծքի կաթով, այլ սոյա պարունակող արհեստական խառնուրդով, հետագայում ավելի հաճախ են տառապել շատ ցավոտ դաշտանի պատճառով: Այսպիսի եզրակացության են հանգել National Institute of Environmental Health Sciences-ի (NIEHS) (ԱՄՆ) մասնագետները:

Նրանք վերլուծել են ավելի քան 1500 կանանց տվյալները եւ պարզել, որ այն աղջիկները, որոնց արհեստական խառնուրդով են կերակրել, 40 տոկոսով ավելի հաճախ են ստիպված եղել դաշտանի ժամանակ ցավերի հետ կապված հորմոնալ կոնտրացեպցիաներ ընդունել: Իսկ չափից ավելի ցավոտ դաշտանի հավանականությունը 50 տոկոսով մեծացել է:

Գիտնականների խոսքով՝ եթե աղջկան թեկուզ ոչ երկար ժամանակ սոյա պարունակող խառնուդով են կերակրել, 18-22 տարեկանում 50 տոկոսով ավելի հաճախ կբախվի դաշտանի ժամանակ զգալի անհարմարավետության հետ, եթե հորմոնալ կոնտրացեպցիաներ չգործածի:

Գիտնականների խոսքով՝ սոյայի մեջ ֆիտոէստրոգեններ են պարունակվում՝ բուսական միացություններ, որ նման են էստորգենի: Ստացվում է, որ նորածնի վրա ազդեցությունը կարող է անցանկալի լինել, որի վերարտադրողական համակարգը դեռեւս չի ձեւավորվել:

Նախկինում անցկացված հետազոտությունները ապացուցել են, որ սոյայի ֆիտոէստրոգեններից մեկը՝ գենիստեինը, որը ներարկվում է ծնվելուց հետո, ազդել է վերարտադրողական համակարգի վրա: Այս էֆեկտը, որը վերաբերում է նաեւ դաշտանի հետ կապված համակարգի հատվածների հետ, պահպանվել է ամբողջ կյանքի ընթացքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել