• Latest news

Հազվագյուտ հիվանդությունը դարձել է փոքրիկ աղջկա գանգի անոմալ զարգացման պատճառ (ֆոտո)

13 նոյեմբերի, 2018  19:05

Հազվադեպ հիվանդությունը դարձել է փոքրիկ աղջկա գանգի անոմալ զարգացման պատճառ։

The Daily Mail-ը հայտնել է, որ Պակիստանից Անիլա Ալին ծնվել է կրանիոսինոստոզով։ Այս հիվանդությունը գանգի կարերի վաղաժամ փակվելն է, որը բերում է գանգի սահմանափակ ծավալի, դրա դեֆորմացիայի եւ ներգանգային հիպերտենզիայի։ Հիվանդությունը հանդիպում է 2000 նորածնից մեկի մոտ։

Բացի այդ, երեխան տառապում է միելոմենինգոցելեով՝ ողնուղեղային ճողվածքի ծանր տեսակով, որը դարձել է մեջքի ուռուցքի զարգացման պատճառ։

Բժիշկների որակյալ օգնություն ստանալու համար աղջկա ծնողները՝ 19-ամյա Նաուշաբեն եւ 21-ամյա Ամադ Ալին ստիպված են եղել հասնել Կարաչիի բժշկական կենտրոն, որը իրենց հարազատ տնից 430 կմ հեռավորության վրա է գտնվում։

Երիտասարդ ընտանիքի համար այս ուղեւորությունը լուրջ ֆինանսական փորձություն էր. Ամադ Ալին որպես բանվոր օրական վաստակում է ընդամենը 4 ֆունտ։ Արդյունքում անհրաժեշտ գումարը հավաքելուն օգնել են նրանց ընկերներն ու հարազատները։

Բժիշկները նշում են, որ Անիլայի դեպքում վերականգնողական վիրահատությունը հնարավոր է, սակայն այն բուժման ռիսկային մեթոդ է։ Կարող են զարգանալ այնպիսի բարդացումներ, ինչպես կաթվածը, ջղաձգությունը, նյարդերի վնասումը, ողնուղեղային հեղուկի սպառումը։  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է