• Latest news

Ծնողներն ինչո՞ւ պետք է հետեւեն իրենց երեխաների քաշին. պարզաբանում է էնդոկրինոլոգը

14 նոյեմբերի, 2018  15:25

Շաքարային դիաբետը համաշխարհային մասշտաբի լուրջ խնդիր է դառնում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ՝ դիաբետով մարդկանց թիվն աճել է 1980 թվականի 108 միլիոնից մինչեւ 2014 թվականին 422 միլիոն: Դրանից բացի, ըստ ԱՀԿ-ի՝  2016 թվականին դիաբետը 7-րդ տեղն է զբաղեցրել մահվան պատճառների շարքում:

Նոյեմբերի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ բժիշկ էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը նշեց, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում դիաբետը երիտասարդանում է: Առավել մեծ վտանգ է ներկայացնում հիվանդության ուշ հայտնաբերման փաստը. շատերը ուշադրություն չեն դարձնում արյան մեջ գլյուկոզայի մակարդակի աննշան բարձրացմանը եւ մասնագետի չեն դիմում: Մինչդեռ նորմայից նույնիսկ նվազագույն շեղումը կարող է դառնալ գլուկոզատոքսիկության զարգացման պատճառ, ինչն առողջությանը մեծ վտանգ է ներկայացնում:

Շաքարային դիաբետի զարգացման վրա ներգործող գործոններից մեկն է նաեւ ճարպակալումը եւ հատկապես՝ որովայնային ճարպակալումը: Աբովյանը նշեց, որ որովայնային ճարպակալման պարզ ցուցանիշ է գոտկատեղի շրջագիծը: Եթե տղամարդկանց դեպքում այն անցնում է 94 սմ-ից, իսկ կանանց դեպքում՝ 80 սմ-ից, ապա անհրաժեշտ է դիմել էնդոկրինոլոգի խորհրդատվությանը:

Փորձագետը ուշադրություն դարձրեց այն փաստին, որ 5 տոկոսով քաշի նվազեցումը մետաբոլիզմը 50 տոկոսով բարելավում է: Ճարպակալումը ոչ միայն դիաբետի զարգացման հավանականության գործոն է, այլեւ ուրիշ հիվանդությունների, օրինակ՝  հոդերի հետ կապված խնդիրների: Սրա հետ կապված՝ Աբովյանը ծնողներին կոչ արեց հետեւել երեխաների սնունդին եւ քաշին, որպեսզի նրանց պատնեշեն 2-րդ տիպի դիաբետի զարգացումից: Քաշի շտկման գործում կարեւոր նշանակություն ունի նաեւ ֆիզիկական ակտիվությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել