• Latest news

Դաշտանադադարից հետո նիհարելը կարող է պաշտպանել կրծքագեղձի քաղցկեղից

14 նոյեմբերի, 2018  17:37

Ավելորդ քաշը եւ ճարպակալումը մտնում են կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի գործոնների մեջ, հատկապես դաշտանադադարը սկսվելուց հետո. եթե, իհարկե, դաշտանադադարից հետո կանայք ազատվում են ավելորդ քաշի գոնե մի մասից, նրանց մոտ քաղցկեղի այս տեսակի զարգացման հավանականությունը զգալիորեն նվազում է: Այս մասին նշված է Cancer գիտական ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Հետազոտության հեղինակները 61 հազար կանանց քաշը եւ հասակը դաշտանադադարից հետո չափել են երկու անգամ՝ 3 տարի ընդմիջումով: Մասնակիցներին հետեւել են միջինը 11,4 տարի, եւ այս ընթացքում կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվել 3061 կանանց մոտ:

Անալիզների տվյալները ցույց են տվել, որ առաջին 3 տարիներին քաշի գոնե 5 տոկոսից ազատված կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը 12 տոկոսով փոքր է եղել, քան նրանց շրջանում, ում քաշը չի նվազել:

Հետաքրքիր է, որ 5 եւ ավելի տոկոսով գիրանալը կապված չի եղել կրծքագեղձի քաղցկեղի ընդհանուր հավանականության մեծացման հետ: Սակայն այն 54 տոկոսով մեծացրել է եռակի բացասական կրծքագեղձի քաղցկեղի ծանր ձեւի հավանականությունը, որը դժվար է բուժվում:

Հետազոտության հեղինակների խոսքով՝ այս արդյունքները կարող են ավելորդ քաշով կանանց ոգեւորել նիհարել. գիտնականների խոսքով՝ կանանց մեծամասնությունն ի զորու է իր քաշի 5 տոկոսից ազատվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել