• Latest news

Օրական անգամ երկու րոպե քայլելն օգտակար է առողջության համար․ գիտնականներ

14 նոյեմբերի, 2018  19:38

Ցանկացած ֆիզիկական ակտիվություն օգտակար է առողջության համար՝ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում՝ պնդում են մասնագետները։ ԱՄՆ-ում հրատարակված «Ֆիզիկական ակտիվության ուղեցույցի» նոր տարբերակում ասվում է, որ օրական անգամ երկու րոպե քայլելը կարող է շատ օգտակար լինել։

Այս փաստաթղթի նախորդ (2008թ․) հրատարակությունում խորհուրդ էր տրվում ֆիզիկական ակտիվությանն օրական 10 րոպեից ոչ պակաս ժամանակ տրամադրել։ Նոր ուղեցույցը հրատարակվել է Journal of the American Medical Association-ում։

Ուղեցույցի համաձայն՝

• Ֆիզիկական ակտիվության նույնիսկ մեկ դեպքը լավացնում է կոգնիտիվ ունակությունները, թեթեւացնում է տագնապայնությունը, իջեցնում արյան ճնշումը, բարելավում քունը, օրգանիզմին օգնում է գլյուկոզան վերածել էներգիայի։

• Պարբերաբար ֆիզիկական ակտիվությունը բարելավում է գլխուղեղի առողջությունը, նվազեցնում է քաղցկեղի 8 տեսակների ռիսկը եւ կանխում քաշի ավելացումը։

• Ֆիզիկական ակտիվությունը թեթեւացնում է քրոնիկ հիվանդությունների, այդ թվում՝ արտրիտի, հիպերտոնիայի, 2-րդ տեսակի շաքարախտի եւ ընկճախտի ընթացքը։

• Ֆիզիկական ակտիվությունը բարելավում է դեմենցիա, ցրված սկլերոզ, ուշադրության դեֆիցիտ եւ հիպերակտիվություն, Պարկինսոնի հիվանդություն ունեցողների գլխուղեղի ֆունկցիան:

«Սա աշխարհի ամենաէժան դեղատոմսն է, սակայն մարդկանց մեծ մասը չի ուզում հետեւել դրան»,- նշել է Ֆլորիդայի համալսարանի բժշկական քոլեջի պրոֆեսոր Այլին Հանդբերգը։

Մեծահասակների համար շաբաթական անհրաժեշտ ակտիվության չափը նույնն է՝ 150-300 րոպե աէրոբային չափավոր ծանրաբեռնվածություն կամ 75-150 րոպե ինտենսիվ վարժություններ, այդ թվում՝ շաբաթական երկու անգամ ուժային վարժություններ։

Մինչեւ 5 տարեկան երեխաներին խորհուրդ է տրվում օրական 3 ժամ ակտիվ լինել՝ աճը եւ զարգացումը լավացնելու համար։ Ցանկալի է, որ 6-17 տարեկանները օրական մեկ ժամ տրամադրեն ֆիզիկական ակտիվությանը՝ չափավորից մինչեւ ինտենսիվ վարժություններով։

Հղի կանայք ծննդաբերությունից հետո պետք է հիշեն, որ իրենց խորհուրդ է տրվում շաբաթական 150 րոպե չափավոր ինտենսիվության վարժություններ կատարել։ Իսկ տարեց մարդկանց խորհուրդ է տրվում աէրոբային եւ ուժային վարժություններին ավելացնել հավասարակշռության պահպանման համար վարժությունները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել