Աչքի մեջ դեղամիջոցներ հասցնելու ավանդական մեթոդներն են աչքի կաթիլները կամ ներարկումները: Կաթիլների արդյունավետությունն այնքան էլ մեծ չէ, ինչպես ցանկալի կլիներ, իսկ ահա ներարկումները կարող են որոշակի վտանգներ պարունակել:
Մինչդեռ ներծծվող ասեղներն առավել արդյունավետ են «գործում». առաջին փուլում դրանք աչքի մեջ են հասցնում մեծ դեղաչափ, իսկ երկրորդ փուլում՝ ներծծվելով աստիճանաբար ազատում են մնացյալ դեղաչափը:
Ինքը սպեղանին կազմված է հիմքից եւ միկրոասեղներից: Աչքի մակերեւույթին սպեղանին տեղադրելիս աչքի հեղուկը թափանցում է հիմքի եւ միկրոասեղների միջեւ եղած տարածություն՝ լուծելով դրանք ամրացնող նյութը: Դրանից հետո սպեղանին հեռացնում են, իսկ միկրոասեղները թողնում են եղջերաթաղանթի մեջ, որտեղ դրանք աստիճանաբար, մի քանի օրում ներծծվում են:Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր