Վիրաբույժները նոր դեմք են պատվաստել 26-ամյա երիտասարդին, ով փորձել է ինքնասպան լինել (ֆոտո)

15 նոյեմբերի, 2018  18:51

Ամերիկյան վիրաբույժները նոր դեմք են պատվաստել 26-ամյա Քեմերոն Անդերվուդին, ում դեմքը այլանդակվել էր ինքնասպան լինելու անհաջող փորձից հետո։ Ամբողջ դեմքի փոխպատվաստման վիրահատությունը մոտ 25 ժամ է տեւել։

Հյուսիսային Քալիֆորնիայում ապրող Քեմերոնը երկար ժամանակ տառապում էր ընկճախտով, որը փորձում էր ալկոհոլով բուժել։ 2016թ․ հուլիսի 26-ին նա հերթական անգամ հարբել էր եւ որորշել ինքնասպանությամբ վերջ տալ կյանքին՝ ատրճանակը դրել էր ծնոտին եւ կրակել։ Կրակոցից հետո Քեմերոնը ողջ էր մնացել, սակայն նրա դեմքը այլանդակվել էր՝ մնացել էին միայն աչքերն ու լեզուն, իսկ քիթը, ծնոտն ու ատամները բժիշկներին պահպանել չէր հաջողվել։ Հարազատները երկար ժամանակ նրանից թաքցնում էին բոլոր հայելիները, որպեսզի տղան չտեսնի իր փոփոխված արտաքինը։

Այդ դեպքը ամբողջովին փոխել էր նրա կյանքը, եւ բանը ոչ միայն արտաքինն էր․ ծնոտի բացակայության պատճառով նա չէր կարողանում խոսել եւ դժվարությամբ էր ուտում։ Նրա արտաքինը վախեցնում էր մարդկանց, ինչի պատճառով, փողոց դուրս գալով, դիմակով ծածկում էր դեմքը։

2018թ․ հունվարի 5-ին Քեմերոնը վերջապես նոր դեմք է ստացել։ Նրան վիրահատել են Նյու Յորքի համալսարանին կից բժշկական կենտրոնի վիրաբույժները, իսկ դոնորն է դարձել 23-ամյա սկսնակ գրող եւ սցենարիստ Ուիլ Ֆիշերը, ով հանկարծամահ էր եղել։

25 ժամանոց վիրահատության ընթացքում վիրաբույժները Քեմերոնին փոխպատվաստել են դեմքի ստորին հատվածը, այդ թվում՝ ծնոտը, ատամները, քիթը, այտերը եւ ներքեւի կոպերը։

Վիրահատությունից հետո արդեն 11 ամիս է անցել։ Նոր դեմքը անհանգստացնելու որեւէ նշան չի ցուցաբերում։ Այժմ Քեմերոնը կարող է նորմալ խոսել եւ սնվել, ավելին՝ նա վերադարձել է իր հոբբիներին՝ բասկետբոլին եւ գոլֆին, իսկ մայիսին ծրագրում է նույնիսկ պարաշյուտով թռչել։ Նա նաեւ երազում է վերադառնալ իր աշխատանքին եւ ընտանիք կազմել։

Источник: dailymail.co.uk

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի