• Latest news

Ինչո՞ւ է դժվար ստել՝ աչքերին նայելով

15 նոյեմբերի, 2018  20:03

Պարզվում է, որ իսկապես դժվար է ստել զրուցակցի աչքերին նայելով: Տեմպերի համալսարանի (Ֆինլանդիա) հոգեբանները հետազոտել են զրուցակցի աչքերին ուղիղ նայելու եւ անկեղծության միջեւ փոխկապվածությունը ու եկել են այն եզրակացության, որ «աչքը աչքին» շփումն անկեղծությունը մեծացնում է:

Ինտերակտիվ փորձի շրջանակում մասնակիցները համակարգչային խաղ են խաղացել մեկը մեկին ձեւաչափով: Միաժամանակ, խաղի կանոնների համաձայն՝ հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ էր մրցակցին խաբել:

Խաղի յուրաքանչյուր փուլը սկսելուց առաջ մասնակիցներին թափանցիկ պատուհանի մեջ արագ ցույց են տվել նրանց մրցակցի դեմքը, որից հետո նրանք պետք է իրենց քայլն անեին կա՛մ խաբելու, կա՛մ ազնիվ ճանապարհով:  

Ինքը՝ մրցակիցը կա՛մ պետք է նայեր խաղացողի աչքերի մեջ, կա՛մ հայացքը տեղափոխեր մոնիտորի էկրանին: Որքան էլ տարօրինակ է, խաղացողի ուղիղ հայացքի ներքո խաղի մասնակիցներն ավելի հազվադեպ են որոշել խաբել:

Գիտնականները վստահ են, որ «աչքը աչքին» շփումը կարող է օգնել ոչ միայն առօրյա կյանքում, այլեւ բանակցություններ կամ հարցաքննություններ վարելիս:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել