• Latest news

Գտնվել է տղամարդկանց դեպրեսիան բուժելու ամենաարդյունավետ թերապիան

16 նոյեմբերի, 2018  17:25

Գիտնականներին հաջողվել է գտնել այն հարցի պատասխանը, թե որ թերապիան է ավելի արդյունավետ տղամարդկանց դեպրեսիայի բուժման համար։

Հորմոնալ հավելումների արդյունավետության մասին հետազոտությունների մեծածավալ մեթաանալիզը բացահատել է, որ ամենանարդյունավետը տեստոստերոնային թերապիան է։

Jama Psychiatry–ն հաղորդում է, որ վերլուծվել է 27 պլացեբո-վերահսկվող փորձարկում, ընդ որում՝ բոլոր ուսումնասիրված աշխատանքների հիմնական նպատակը պարզելն էր, թե օգնում է արդյոք տեստոստերոնը հաղթահարել դեպրեսիան։ Որոշ աշխատանքներում փորձի մասնակիցների մոտ տեստոստերոնի դեֆիցիտ է գրանցվել, իսկ մյուսներում՝ ոչ։

Ընդհանուր առմամբ, հավաքվել են ավելի քան 1890 տղամարդկանց տվյալներ, ընդ որում՝ նրանցից ոչ բոլորի մոտ է դեպրեսիվ խանգարում ախտորոշվել։

Հետազոտությունների մեծ մասի եզրակացության համաձայն, տղամարդկանց մոտ, որոնց հորմոնալ հավելումներ են տրվել, գրանցվել է դեպրեսիվ նախանշանների զգալի նվազեցում՝ պլացեբո ընդունողների համեմատ։

Հատկանշական է, որ տեստոստերոնով բուժումը տարբեր տարիքի տղամարդկանց համար նույն կերպ արդյունավետ է եղել։

Մինչ այդ տղամարդիկ ոչ մի կապ չեն հայտնաբերել տղամարդկանց մոտ տեստոստերոնի նախնական աստիճանի եւ դեպրեսիայի միջեւ։

Ստացվում է, որ տեստոստերոնի ցածր պարունակությունը չի կարող դեպրեսիայի զարգացման 100 տոկոսանոց ռիսկի գործոն լինել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել