• Latest news

Ինչպիսի՞ երաժշտությունը կօգնի անքնության դեմ պայքարին

16 նոյեմբերի, 2018  13:07

Նոր հետազոտության համաձայն, որը հրապարակվել է journals.plos.org-ում, երաժշտության ունկնդրումը կարող է օգնել անքնության դեմ պայքարին:

Հարցումը, որն անցկացվել է 600 կամավորների շրջանում, ցույց է տվել, որ մարդկանցից շատերը քնի հետ կապված խնդիրների բախվելիս իսկապես երաժշտությանը դիմում են որպես անքնության դեմ դեղամիջոցի: Առավել տարածված են Բախի կոմպոզիցիաները. կամավորներից շատերը նախընտրում են քնելուց առաջ հենց դրանք լսել: Մի փոքր ավելի քիչ են տարածված Էդ Շիրինի, Վոլֆգանգ Ամադեյ Մոցարտի, Բրայան Ինոյի, Քոլդփլեյի եւ Ֆրեդերիկ Շոպենի կոմպոզիցիաները:

Բախի տարածվածությունը զարմանալի չէ. կարծիք կա, որ դասական երաժշտությունը մեծացնում է քնի որակը եւ օգնում անքնության դեպքում, ինչպես նաեւ նվազեցնում է ցավի եւ անհանգստության մակարդակը: Իսկ Սան Պաուլուի համալսարանի բրազիլացի գիտնականները պարզել են, որ դասական երաժշտության ունկնդրումը նպաստում է արյան մեջ ադրենալինի մակարդակի կայունացմանը, սրտի ռիթմի դանդաղեցմանը եւ զարկերակային ճնշման նվազեցմանը: Հետազոտողները դասական երաժշտության հանգստացնող ազդեցությունը բացատրում են թափառող նյարդի վրա ազդեցության նրա ունակությամբ, որը կապված է ճնշման եւ սրտի ռիթմի կայունացման պրոցեսների հետ:

Իսկ ահա Sleep Foundation-ի մասնագետները պնդում են, որ քնելուց առաջ անհրաժեշտ է լսել ծանոթ երգեր, պարտադիր չէ դասական: Գլխավորն այն է, որ բառերը եւ մեղեդին ձեզ ծանոթ լինեն, այդ դեպքում դուք կկարողանաք թուլանալ եւ քնել: Իսկ եթե քնից առաջ որեւէ նոր բան ունկնդրեք, ձեր ուղեղն ավելի ակտիվ կաշխատի՝ փորձելով ընկալել անծանոթ մեղեդին եւ տեքստը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել