• Latest news

Գիտնականներին հաջողվել է հասկանալ քաղցկեղային բջիջների «սնուցման» մեխանիզմը

16 նոյեմբերի, 2018  19:03

Գիտնականներին հաջողվել է հասկանալ քաղցկեղային բջիջների «սնուցման» մեխանիզմը: Լոս Անջելեսի Քալիֆորնիական համալսարանի (ԱՄՆ) մասնագետները պարզել են, թե քաղցկեղի բջիջներն ինչպես են յուրացնում գլյուկոզան եւ էներգիա ստանում կենսունակության եւ ուռուցքի աճի համար, հայտնում է MedicalXpress-ը:

Քաղցկեղային բջիջները գլյուկոզայի կարիք ունեն, որպեսզի ապահովեն իրենց կենսունակությունն ու աճը, ուստի գլյուկոզայի փոխադրողների (GLUT) ծայրահեղ կարիք ունեն: «Նատրիում-գլյուկոզայի փոխադրող 2» կոչվող (SGLT2) մոլեկուլը պատասխանատու է գլյուկոզան բջջի մեջ փոխադրելու համար: Նախկինում գիտնականները նշում էին, որ, ամենայն հավանականությամբ, SGLT2-ը կարեւոր դեր է խաղում քաղցկեղի այնպիսի տեսակների զարգացման գործում, ինչպես շագանակագեղձի եւ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն է:

Հետազոտողներին պոզիտրոնա-էմիսիոն տոմոգրաֆիան օգնել է որոշել թոքերի քաղցկեղի բջիջներում  գլյուկոզայի տարբեր փոխադրողների ակտիվությունը: Պարզվել է, որ դրանց մեջ պարունակվում է մեծ քանակությամբ SGLT2: Սա նշանակում է, որ նոր ձեւավորված քաղցկեղային ուռուցքներն իրենց ածխաջրերով են ապահովում գերազանցապես SGLT2-ի միջոցով, այլ ոչ թե GLUT-ի:

Դրանից բացի, SGLT2-ի մեծ պարունակություն կարող է դիտվել մինչեւ քաղցկեղի զարգացումը, ինչն այն հարմար մարկեր է դարձնում վաղ փուլերում չարորակ ուռուցքները հայտնաբերելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել