Գիտնականներին հաջողվել է հասկանալ քաղցկեղային բջիջների «սնուցման» մեխանիզմը: Լոս Անջելեսի Քալիֆորնիական համալսարանի (ԱՄՆ) մասնագետները պարզել են, թե քաղցկեղի բջիջներն ինչպես են յուրացնում գլյուկոզան եւ էներգիա ստանում կենսունակության եւ ուռուցքի աճի համար, հայտնում է MedicalXpress-ը:
Քաղցկեղային բջիջները գլյուկոզայի կարիք ունեն, որպեսզի ապահովեն իրենց կենսունակությունն ու աճը, ուստի գլյուկոզայի փոխադրողների (GLUT) ծայրահեղ կարիք ունեն: «Նատրիում-գլյուկոզայի փոխադրող 2» կոչվող (SGLT2) մոլեկուլը պատասխանատու է գլյուկոզան բջջի մեջ փոխադրելու համար: Նախկինում գիտնականները նշում էին, որ, ամենայն հավանականությամբ, SGLT2-ը կարեւոր դեր է խաղում քաղցկեղի այնպիսի տեսակների զարգացման գործում, ինչպես շագանակագեղձի եւ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն է:
Հետազոտողներին պոզիտրոնա-էմիսիոն տոմոգրաֆիան օգնել է որոշել թոքերի քաղցկեղի բջիջներում գլյուկոզայի տարբեր փոխադրողների ակտիվությունը: Պարզվել է, որ դրանց մեջ պարունակվում է մեծ քանակությամբ SGLT2: Սա նշանակում է, որ նոր ձեւավորված քաղցկեղային ուռուցքներն իրենց ածխաջրերով են ապահովում գերազանցապես SGLT2-ի միջոցով, այլ ոչ թե GLUT-ի:
Դրանից բացի, SGLT2-ի մեծ պարունակություն կարող է դիտվել մինչեւ քաղցկեղի զարգացումը, ինչն այն հարմար մարկեր է դարձնում վաղ փուլերում չարորակ ուռուցքները հայտնաբերելու համար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր