• Latest news

Հայաստանում առաջիկա ընտրությունների մասնակիցները չեն օգտագործում հոգեբանական մանիպուլյացիայի հնարքներ. հոգեբան

17 նոյեմբերի, 2018  13:39

Քաղաքական ուժերը, որոնք մասնակցելու են առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին, չեն օգտագործում մարդկանց գիտակցության հոգեբանական մանիպուլյացիայի հնարքներ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը:

Նրա խոսքով՝ նախորդ իշխանությունները երբեք առանձնապես չեն էլ ձգտել օգտագործել մարդկանց գիտակցության մանիպուլյացիայի մեթոդներ՝ հավանաբար, այն պատճառով, որ վստահ էին իրենց հաղթանակը լցոնումների եւ այսպես կոչված՝ «թաղային հեղինակությունների» օգնությամբ ապահովելու հարցում: Հոգեբանի կարծիքով՝ բացառված չէ, որ նրանք հիմա էլ հույսը դնում են այդ նույն «մեթոդների» վրա. համենայնդեպս, ՀՀԿ ցուցակում գործնականում չկան այնպիսի անհատներ, որոնց օգտին մարդիկ հաճույքով կքվեարկեն:

Ինչ վերաբերում է նոր իշխանություններին, ապա նրանց վարկանիշը մի փոքր ընկել է, բայց, հոգեբանի գնահատմամբ, շարունակում է մնալ բավականին բարձր մակարդակում. Նիկոլ Փաշինյանը եւ նրա ղեկավարած կուսակցությունը, հոգեբանի կարծիքով, կստանան ընտրողների ձայների մոտ 60-70 տոկոսը: Հոգեբանը նրանց կողմից մանիպուլյացիայի ինչ-ինչ հնարքներ չի նկատել: Այդուհանդերձ, հոգեբանը նրանց խորհուրդ կտար նախորդ իշխանությունների սխալները թույլ չտալ, հնարավորության սահմաններում ժողովրդին բացատրել իրենց քայլերը, պարզաբանել անհասկանալի իրավիճակները:

Հոգեբանը նաեւ նշեց, որ համայնքային ընտրություններից հետո ժողովրդի մեջ վստահություն է առաջացել, որ խորհրդարանական ընտրությունները նույնպես ազնիվ եւ օբյեկտիվ կլինեն: Այս վստահությունը կստիպի ընտրությունների գնալ անգամ մտավորականության այն ներկայացուցիչներին, որոնք նախկինում սկզբունքորեն չէին քվեարկում՝ չհավատալով իրենց ձայնի արժեքավորությանը:

«Ես համոզված եմ, որ մենք գերազանց խորհրդարան կունենանք»,- նշեց Սամվել Խուդոյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է