• Latest news

4 գործուն միջոց մեջքի ցավը բուժելու համար

18 նոյեմբերի, 2018  12:39

Մեջքի ցավերին վաղ թե ուշ բախվում է մարդկանց մեծամասնությունը՝ անկախ սեռից կամ տարիքից։ Այդպիսի ցավեր կարող են առաջ գալ վնասվածքի հետեւանքով կամ որոշ առօրյա սովորությունների պատճառով։ Ի՞նչ կարելի է անել մեջքի ցավն ինքնուրույն բուժելու համար։

Հաճախ շարժվեք

Եթե մենք կորացած մեջքով եւ գրեթե առանց շարժվելու երկար նստենք, դա կարող է մեջքի ցավի առաջացման պատճառ դառնալ։ University of Southern California-ից Էրիկ Ռոբերտսոնը նշում է, որ ժամանակ առ ժամանակ կորացած մեջքըով նստելը լրիվ նորմալ է։Սակայն եթե դիրքը երկար ժամանակ չի փոխվում, դա կարող է խնդիրների հանգեցնել։ Այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս ավելի հաճախ փոխել մարմնի դիրքը, օրվա ընթացքում թմրազերծել հոդերն ու մկանները։ Օրինակ, լավ օգնում է ձեռքերը մեջքի ետեւում ձգելն ու խաչաձեւելը, նույնիսկ եթե դուք ժամանակի մեծ մասը մի տեղում նստած եք մնում։

Քնի ժամանակ փոխեք մարմնի դիրքը

Կողքին պառկած քնելն իդեալական դիրք է համարվում ողնաշարի համար՝ ձգում է այն եւ համապատասխանաբար նվազեցնում մեջքի ցավը։ Մասնագետները խորհուրդ են տալիս չքնել փորի վրա (խախտվում է ողնաշարի բնական կորը) կամ սաղմի դիրքում (ուսերն ու վիզը պետք է հավասար լինեն)։Երբեմն, սակայն, մեջքի ցավի հարցում մեղավոր է ոչ թե քնի դիրքը, այլ անհարմար ներքնակը։ Ոմանց համար ավելի հարմար է փափուկ ներքնակները, մյուսներին՝ կոշտերը, այդ իսկ պատճառով փորձեք գտնել այնպիսի ներքնակ, որի վրա ձեզ իսկապես հարմար կլինի։

Գտեք հարմար պայուսակ

Շոփեր պայուսակները իսկապես շատ ոճային տեսք ունեն, սակայն եթե ձեզ ամեն օր անհրաժեշտ է շատ իրեր կրել, ապա պետք է դիմել ուսապարկի։ Քանի որ ուսապարկը երկու գոտի ունի, մեջքին ու ուսերի ծանրաբեռնվածությունը նվազում է։

Օգտագործեք ջերմակ կամ սառույցով փաթեթ

Եթե մեջքի ցավը առաջացել է վնասվածքի հետեւանքով, բորբոքման ու այտուցի բուժման համար խորհուրդ է տրվում հիվանդ տեղին սառույց դնել։ Եթե դուք շարժումների կաշկանդվածություն եւ փայտացման զգացողություններ ունեք, ընտրեք ջերմակը։Եթե բոլոր այս խորհուրդները չեն օգնում,խորհուրդ է տրվում դիմել բժշկի, որը կօգնի որոշել ձեզ անհնագստացնող ցավի իրական պատճառը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի