• Latest news

5 օգտակար մթերք, որ պետք է ընդգրկվեն յուրաքանչյուրի սննդակարգում

19 նոյեմբերի, 2018  09:19

Մենք վնասակար մթերքների մասին հաճախ ենք խոսում, որոնց գործածումը ցանկալի է սահմանափակել: Իսկ ո՞ր մթերքները պետք է կազմեն առողջ սննդակարգի հիմքը:

Բանջարեղեն

Մասնագետների խոսքով՝ յուրաքանչյուր սննդակարգի հիմքը պետք է կազմեն բանջարեղենը եւ կանաչիները. դրանց մեջ մեծ քանակությամբ վիտամիններ եւ հանքանյութեր են պարունակվում, որոնք օրգանիզմին այնքան անհրաժեշտ են, ինչպես նաեւ բջջանյութ, որն ապահովում է աղեստամոքսային տրակտի նորմալ աշխատանքը: Բանջարեղենի մեծ մասը ցանկալի է թարմ ուտել կամ նվազագույն ջերմային մշակմամբ:

Յուղոտ ձուկ

Յուղոտ ձուկը կարոտինոիդներ է պարունակում, որոնք լավացնում են ուղեղի ակտիվությունը, ինչպես նաեւ օմեգա-3 եւ օմեգա-6 չհագեցած ճարպաթթուներ, որոնք օգտակար են սրտի եւ անոթների առողջության համար, ընդհանրապես՝ անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ գործունեության համար: Դրանից բացի, ձուկը սպիտակուցներ է պարունակում, որոնք ավելի հեշտ են յուրացվում, քան մսամթերքի սպիտակուցները:

Ընկուզեղեն

Ընկուզեղենի գործածումն օրգանիզմը ապահովում է սնդարար նյութերով, որոնք պաշտպանում են բորբոքումներից եւ ամրացնում սիրտը: Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդը որքան հաճախ է ընկույզ ուտում, այնքան փոքր է երիտասարդ տարիքում քաղցկեղի կամ սրտի կաթվածի հետեւանքով նրա մահանալու հավանականությունը: Բայց քանի որ ընկուզեղենը բավականին կալորիական է, այն չարժի չարաշահել:

Հատիկավորներ

Հատիկավոր մթերքները, հացը եւ մակարոնեղենը պարունակում են В խմբի վիտամիններ, Е վիտամին, մագնիում, սննդային մանրաթելեր, որոնց գործածումը նույնպես օրգանիզմի համար օգտակար է, բացի այդ՝ դրանք լավ են հագեցնում, ապահովում կուշտ լինելու երկարատեւ զգացում եւ կանխում արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ բարձրացումը:

Ծովամթերք

Ծովամթերքը եւս անկասկած պետք է ընդգրկվի առողջ մթերքների ցանկում: Ծովային ջրիմուռներն, օրինակ, աչքի են ընկնում յոդի եւ ֆուկոիդանի մեծ պարունակությամբ. այս նյութերը բարելավում են վահանաձեւ գեղձի ֆունկցիան եւ արդյունավետորեն պայքարում օրգանիզմում բորբոքումների դեմ: Ցավոք, Հայաստանում դրանք դեռեւս այնքան էլ տարածված չեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել