• Latest news

Ուժային վարժությունները սրտի համար օգտակար են. հետազոտություն

19 նոյեմբերի, 2018  10:38

Մարդկանց շրջանում, ովքեր կանոնավոր կերպով զբաղվում են ուժային մարզումներով սրտի հիվանդությունների հավանականությունը 40-70 տոկոսով նվազում է: Այսպիսի եզրահանգում են կատարել Iowa State University-ից գիտնականները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Medicine and Science in Sports and Exercise ամսագրում:

Հետազոտության ընթացքում նրանք վերլուծել են ավելի քան 12 հազար մարդու բժշկական պատմության բազայի տվյալները. նրանց մասին տեղեկությունները հավաքվել են 1987-2006 թվականներին, նրանց մասնակցությամբ կլինիկական հետազոտություններ են անցկացվել 2 անգամ:

Պարզվել է, որ կանոնավոր կերպով ուժային մարզումներով զբաղվող  մարդիկ 40-70 տոկոսով ավելի հազվադեպ են բախվել սիրտ-անոթային հիվանդությունների, քան նրանք, ովքեր չեն մարզվել:

Հետազոտողները կարողացել են պարզել, որ սրտի հիվանդությունների համար ուժային մարզումների էֆեկտը դրսեւորվում է, եթե մարդն ընդհանուր առմամբ շաբաթական 60 րոպե է մարզվում: Նրանց խոսքով ավելի երկարատեւ մարզումները չեն ապահովում սրտի հիվանդությունների հավանականության զգալի նվազում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել