• Latest news

Ինչպես է բազմախնդրությունն ազդում կատարած աշխատանքի որակի վրա

19 նոյեմբերի, 2018  20:21

Շատ գործատուներ իրենց աշխատակիցներից պահանջում են աշխատել բազմախնդրության՝ միաժամանակ մի քանի գործ անելու ռեժիմով, սակայն դա իրականում ազդում է կատարած աշխատանքի որակի վրա։

Որոշ մասնագետներ պնդում են, որ միաժամանակ մի քանի գործ անելու ունակությունը նվազեցնում է աշխատանքի արտադրողականությունը եւ որակը, քանի որ մարդը ստիպված է լինում մի խնդրից մյուսին անցնել։ Ավելին, կարծիք կա, որ դա կարող է բացասաբար ազդել մարդու հիշողության վրա։
Միչիգանի համալսարանի գիտնականները որոշոլ են ստուգել՝ արդյո՞ք այդպես է։

Նրանց խոսքերով՝ շատ բան իրականում կախված է նրանից, թե ինչպես է մարդը վերաբերվում իր գործին։

«Բազմախնդրությունը հաճախ ընկալման հարց է եւ կարող է անգամ պատրանք թվալ։ Անկախ այն բանից՝ մարդը մի խնդրով է տարված, թե մի քանի, մի քանի գործ անելու զգացողությունը բարձրացնում է աշխատանքի արտադրողականությունը»,- նշել է հոդվածի առաջատար հեղինակ Շալենա Սրնան։

Փորձաքննության համար գիտնականները 162 կամավորի են հրավիրել։ Նրանց ցույց են տվել Animal Planet ալիքի ճանաչողական տեսանյութ։ Ընդ որում, առաջին խմբի մասնակիցներին ասել են, որ նրանք երկու բան պիտի անեն՝ հիշեն նոր տվյալները եւ կոնսպեկտավորեն դրանք։ Երկրորդ խմբին գիտնականներն ասել են, թե պետք է ստուգեն նրանց սովորելու եւ գրելու ունակությունները։ Այլ խոսքերով ասած՝ մարդիկ նույն գործողությունն են կատարել, սակայն հոգեբանները նրանց մոտ այդ գործողությունների տարբեր ընկալում են ձեւավորել։

Այնուհետեւ վերլուծել են արդյունքները։ Պարզվել է, որ առաջին խմբի անդամները, ովքեր համարել են, որ երկու գործ են անում, ավելի շատ բառեր են կոնսպեկտավորել եւ ավելի շատ բալեր հավաքել՝ պատասխանելով տեսանյութին վերաբերող հարցերին։

Գիտնականների կարծիքով՝ բազմախնդրությունն, իրոք, բարձրացնում է աշխատանքի որակն ու արդյունավետությունը, սակայն այդ ցուցանիշները բարելավելու համար մարդը չպետք է իր վրա միանգամից շատ գործ վերցնի։ Նա պարզապես իր գործունեությունը պետք է ընկալի որպես բազմախնդրություն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել