• Latest news

Թոքերի քաղցկեղը կարելի է 30 րոպեում բուժել տաք ասեղով

19 նոյեմբերի, 2018  21:38

Գիտնականներն առաջարկում են թոքերի քաղցկեղը բուժել տաք ասեղի միջոցով:

The Daily Mail-ը հայտնում է, որ այս մեթոդը ոչ միայն շատ ժամանակ չի պահանջում, այլեւ թույլ է տալիս խուսափել որոշ բարդությունների զարգացումից՝ դրանով մեծացնելով հիվանդների ապրելիությունը:

Վիրահատությունն իրականացվում է հետեւյալ կերպ՝ նախ կրծքավանդակի հատվածում կատարվում է տեղային անզգայացում, ընդ որում՝ բժիշկը ռեալ ժամանակի ռեժիմում հիվանդին հետեւում է համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով: Այնուհետեւ ասեղը, որն օգտագործվում է ուռուցքի ոչնչացման համար, հատուկ գեներատորով տաքացվում է մինչեւ 60-70° C: Այս ջերմաստիճանը բավական է՝ չարորակ նորագոյացությունը քայքայելու համար:

Բժիշկները նշում են, որ տաք ասեղն արդյունավետ է ոչ մեծ ուռուցքները բուժելիս:  

Հաշվետվությունները վկայում են տաք ասեղով բուժում ստացած հիվանդների ավելի բարձր ապրելիության մասին՝ նրանց համեմատությամբ, ովքեր այս մեթոդը չեն կիրառել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ քաղցկեղը աշխարհում մահվան հիմնական պատճառներից մեկն է: 2018 թվականին այս հիվանդության հետեւանքով մահացել է 9,6 մլն մարդ: Թոքերի քաղցկեղն առաջատար է տարածվածությամբ (ընթացիկ տարում մահվան 2,09 մլն դեպք):
Աշխարհում քաղցկեղի զարգացման վտանգի հիմնական գործոններն են ծխախոտի, ալկոհոլի գործածումը, ոչ առողջ սնունդը եւ ֆիզիկական ակտիվության բացակայությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել