• Latest news

Կարո՞ղ են արդյոք մեծահասկաները լպստել մանկական ծծակը

20 նոյեմբերի, 2018  13:04

Ծնողները հաճախ են լպստում գետնին ընկած ծծակը, մինչեւ այն երեխային տալը: Որքան էլ տարօրինակ է, այդ գաղափարը այնքան էլ վատը չէ, ինչպես կարող է առաջին հայացքից թվալ: Ամերիկյան Henry Ford Health System-ի հետազոտության համաձայն, այն երեխաների մոտ, որոնց ծնողները լպստում են ծծակները, արյան մեջ հակամարմինների մակարդակը, որոնք կապված են ասթմայի եւ այլ ալերգիկ հիվանդությունների հետ, ցածր է:

Սիեթլում Ալերգիայի, ասթմայի եւ իմունաբանության ամերիկյան քոլեջի (Аmerican College of Allergy, Asthma and Immunology)  համաժողովին հետազոտողները պատմել են, որ այն երեխաների մոտ, որոնց ծծակները ծնողները լպստել են, 10 ամսականից մինչեւ 18 ամսականում նկատվել է  IgE-ի ցածր մակարդակ:

Հնարավոր է՝ դա կապված է նրա հետ, որ ծնողների թքի հետ երեխայի բերանի խոռոչում հայտնվում են մանրէներ, որոնք ազդում են երեխայի իմունային համակարգի վաղ զարգացման վրա:

Սա ԱՄՆ-ում առաջին հետազոտությունն է, որը կապված է ծծակի մաքրման տարբեր միջոցների եւ Е իմունագլոբուլինների (IgE) հետ, որոնք կապված են ալերգիայի եւ ասթմայի զարգացման հետ: Ստացված արդյունքները հաստատում են նախորդ հետազոտության տվյալները, որը անցկացվել է 2013-ին Շվեդիայում: Դրանում նշվում էր ծնողների կողմից նորածնրի ծծակը լպստելու եւ երեխաների մոտ ալերգիաի զարգացման հարաբերականորեն փոքր ռիսկի կապի մասին:

Հետազոտությանը մասնակցել է 128 մայր, որոնց հարցրել են, թե ինչպես են մաքրում ծծակը: Պարզվել է, որ մայրերից 30-ը մանրէազերծում է իր երեխայի ծծակը, 53-ը այն լվանում է օճառով, իսկ 9-ը լպստում է:

Հետո հետազոտողները համեմատել են նորածինների մոտ ծնվելու ժամանակ, 6 եւ 18 ամսականում IgE մակարդակները, հաշվի առնելով ծծակի մաքրման մեթոդները եւ հայտնաբերել, որ 18 ամսկանում IgE մակարդակը զգալիորեն ցածր էր այն երեխաների մոտ, որոնց մայրերը լպստում էին ծծակը: Լրացուցիչ անալիզները ցույց են տվել, որ հակամարմինների մակարդակի տարբերությունները առաջին անգամ նկատվել են մոտ 10 ամիս անց:

Սակայն հետազոտողները նշում են, որ ծծակը լպստելու եւ ալերգիայի մակարդակի նվազեցման ավելի խորը ընկալման համար նոր հետազոտություններ են հարկավոր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել