• Latest news

Մոտ ժամանակներս մեր սեղաններին «լաբորատոր միս» կհայտնվի՞

20 նոյեմբերի, 2018  16:24


Ամերիկացի պաշտոնյաներն արդեն որոշել են, թե ինչպես են կարգավորելու կենդանիների բջիջներից ստացված սննդամթերքը. Մթերքների ու դեղամիջոցների վերահսկողության վարչությունը կվերահսկի բջիջների հավաքումն ու տարբերակումը (ցողունային բջիջները հատուկ բջիջների զարգացնելու գործընթացը), իսկ ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտը կվերահսկի սննդամթերքի արտադրությունն ու մակնշումը։ Դա հնարավորություն կտա արտադրել, այսպես կոչված, «լաբորատոր միս»՝ կենդանիների բջիջներից լաբորատոր պայմաններում պատրաստված մթերք, որը կարող է փոխարինել սովորական մսին։


Այսօր մի քանի ընկերություններ արդեն իսկ զբաղվում են մսին փոխարինող այդպիսի մթերքի մշակմամբ։ Սակայն այն բավականին թանկ արժե։ Սրա հետ մեկտեղ ոչ մի ընկերություն դեռ ավարտական արտադրանք չունի, որը կարելի կլինի վաճառքի հանել։ Չնայած դրան՝ օրինակ, քալիֆորնիական Just ընկերությունը խոստացել է մսի բջիջներից մշակված միս թողարկել այս տարվա ավարտին։ Իսկ Memphis Meats եւ Mosa Meat (Նիդերլանդներ) ընկերությունները աշխատում են արտադրության տեխնոլոգիաների էժանացման շուրջ։


Մշակողների խոսքով՝ «լաբորատոր միսը» թույլ կտա ոչ միայն կրճատել սպանվող կենդանիների թիվը, այլ նաեւ պահպանել շրջակա միջավայրը։ Դրա հետ մեկտեղ, կլուծվի շատ մարդկանց սննդակարգում թերսնման խնդիրը սպիտակուցային պատուհանի համալրման միջոցով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է