• Latest news

Տղամարդու մոտ մի քանի տարի քթից ուղեղի հեղուկ է հոսել (ֆոտո)

20 նոյեմբերի, 2018  17:21

Հյուսիսային Կարոլինայից Գրեգ Փիլփոթսը մի քանի տարի տառապում էր տարօրինակ նախանշանից. նրա քթից անընդհատ հեղուկ էր հոսում:

The Daily Mail-ը հաղորդում է, որ տղամարդը կարծում էր, որ դա ալերգիա է, բժիշկներն էլ նրա մոտ մեկ քրոնիկ բրոնխիտ էին ախտորոշում, մեկ պնեւմոնիա: Մինչդեռ պարզվել է, որ ճիշտ ախտորոշումը շատ ավելի լուրջ է:   

Պարզվել է, որ Գրեգը տառապում է լիկվորեայից, որը բնութագրվում է ողնուղեղային հեղուկի արտահոսքով: Նման վիճակը առաջացել է տղամարդու գլխուղեղը պատող թաղանթի պատռվածքից:

Նման դեպքերում ողնուղեղային հեղուկի հոսքը տեղի է ունենում կամ ականջից կամ քթից: Կարող են նաեւ այլ նախանշաններ զարգանալ՝ գլխացավ, տեսողության խախտում, լսողության կորուստ:

Տվյալ վիճակը չափազանց վտանգավոր է, քանի որ մանրէները կարող են քթից ուղեղ հասնել եւ մենինգիտի զարգացման հանգեցնել: Բուժումը կարող է կատարվել մինիմալ-ինվազիվ վիրահատական կամ արյան էպիդուրալ լցոնման մեթոդով: Որոշ դեպքերում ողնուղեղային հեղուկի հոսքը կարող է ինքնուրույն անցնել:

Գրեգի դեպքում բժիշկները դիմել են մինիմալ-ինվազիվ վիրահատությանը՝ ի վերջո նրան բուժելով երկար տարիների «հարբուխից»:

Source The Daily Mail

Photos WTDV

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել