• Latest news

Հազվադեպ հիվանդության պատճառով ձեռքերը շարժել չկարողացող նկարիչը բերանի օգնությամբ է աշխատում (լուսանկար)

20 նոյեմբերի, 2018  20:05

Մանկության տարիներին Ալեքս Բիագին շատ ակտիվ երեխա էր, ֆուտբոլ էր խաղում, բասկետբոլ, նկարում էր եւ դաշնամուր նվագում։ Սակայն 20 տարեկանում նրա հետ ինչ-որ տարօրինակ բան սկսեց կատարվել՝ սկզբում մատներն անշարժացան, հետո այլեւս ձեռքերը չկարողացավ շարժել։

Ոտքերը եւս սկսեցին թուլանալ։ 2004թ․ Երախտագիտության օրը նա չկարողացավ իրեն պահել եւ ընկավ աստիճաններից։

Բժիշկներին մի քանի տարի պահանջվեց, որպեսզի նրա մոտ քրոնիկ բորբոքային դեմիելինիզացված պոլինեւրոպաթիա ախտորորշեն։ Սա հազվադեպ աուտոիմունային հիվանդություն է, որը վաղ թե ուշ հանգեցնում է վերին եւ ստորին վերջույթների կաթվածահարման։

Վերջույթներում թուլության պատճառով Ալեքսն ինքնուրույն ոչինչ չէր կարողանում անել՝ ո՛չ ուտել, ո՛չ հագնվել, ո՛չ էլ անգամ զուգարան գնալ։ Բժիշկները նրան բուժելու համար փորձեցին հորմոնային դեղամիջոցների մեծ չափաբաժիններ, իմունոսուպրեսանտներ տալ, քիմիաթերապիա անել, անգամ պլազմաֆարեզ անել, սակայն վիճակը շարունակում էր վատանալ։

Շատ շուտով Ալեքսի մոտ դեպրեսիա սկսվեց, նկարչությունը թողեց՝ մտածելով ինչ իմաստ կա արվեստով զբաղվելու, եթե անգամ ձեռքերդ չես կարող շարժել։ Այդպես էր նա մտածում մի քանի տարի։ Սակայն հիմա Ալեքսը, ով արդեն 38 տարեկան է, կրկին սկսել է նկարել, բայց վրձինը ոչ թե ձեռքով է բռնում, ինչպես նախկինում, այլ՝ բերանով։ Նրան ոգեւորել է օրացույցը, որի նկարները բերանի օգնությամբ են արված։

«Ես ապշած էի։ Բացեցի YouTube-ն ու տեսա մի քանի մարդկանց, որոնք բերանի օգնությամբ էին նկարում։ Ինձ դա ոգեւորեց, եւ որոշեցի ես էլ փորձեմ»,- պատմւմ է Ալեքսը։

Սկզբում նրա համար դժվար էր։ Ալեքսը չէր հասկանում ինչպես վրձինն անհրաժեշտ անկյան տակ պահել, ինչպես այն շարժել։ Սակայն ժամանակի հետ ամեն ինչ սովորեց, եւ այժմ Instagram-ի նրա էջում կարելի է բազմաթիվ բնանկարներ եւ այլ աշխատանքներ տեսնել, որոնք կատարվել են նոր տեխնիկայի օգնությամբ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել