• Latest news

Անհաջող պլաստիկ վիրահատությունից հետո 36-ամյա կինը հայտնվել է մահվան շեմին

21 նոյեմբերի, 2018  11:38

Դալասից 36-ամյա Լաուրա Ավիլան Մեքսիկա էր մեկնել, որտեղ նրան ռինոպլաստիկա էին կատարելու եւ փոխելու էին կրծքի իմպլանտները: Վիրահատության ժամանակ բարդությունների պատճառով նա հայտնվել է մահվան շեմին. հիմա Լաուրան միացված է արհեստական կենսապահովման սարքերին, եւ հայտնի չէ՝ կկարողանա՞ այդ վիճակից դուրս գալ: «Նրա ճակատագիրը Աստծո ձեռքում է»,- ասում են ազգականները:

Կնոջ ազգականների խոսքով՝ Լաուրայի մոտ առաջացած խնդիրների պատճառը անզգայացման սխալ կիրառումն էր, որը կնոջ ուղեղին ծանր վնասներ է պատճառել եւ սրտի կանգ առաջացրել:

Մեքսիկայում պլաստիկ վիրահատությունը շատ ավելի էժան է, քան ԱՄՆ-ում, ուստի Լաուրան հոկտեմբերի 30-ին այնտեղ է մեկնել իր փեսացուի՝ Էնրիկեի հետ: Ժամանելուց հետո արդեն մի քանի ժամ անց նա վիրահատական սեղանին էր:

Միջամտությունը սկսելուց 8 ժամ հետո պլաստիկ վիրաբույժները Լորայի փեսացուին հայտնել են, որ դեռեւս սպասում են անզգայացման ազդեցության ավարտին: Սակայն ժամանակն անցնում էր, իսկ բժիկները համառորեն նույն բանն էին կրկնում: Երկու ժամ հետո նրանք կրկին Էնրիկեին ասել են, որ սպասում են նարկոզի ավարտին: Տղամարդը զայրացել է եւ պահանջել, որ իրեն թույլ տան մտնել հարսնացուի մոտ: Բժիշկները հավաստիացնում էին, որ ամեն ինչ նորմալ է, եւ երբեմն նարկոզը չափից ավելի երկար է ազդում: Սակայն մի փոքր ավելի ուշ, նրանք, այնուամենայնիվ, սովորական հիվանդանոցից շտապ օգնության բրիգադ են կանչել, որը հիվանդին անմիջապես տեղափոխել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք:

Այնտեղ ախտորոշվել է ուղեղի ընդարձակ վնասվածք եւ սրտի կանգ: Պլաստիկ վիրաբույժները խոստովանել են, որ հիվանդի ողնաշար լրացուցիչ անզգայացում են ներարկել՝ նրա մարմինն անշարժացնելու համար: Հավանաբար դեղամիջոցը սխալ տեղից են ներարկել, որն առաջացրել է ուղեղի ծանր այտուց, երիկամներ սկսել են չգործել եւ հաջորդել է սրտի կանգը:

Լորային 4 օր հետո հայրենիք են տեղափոխել, նա հետագայում կոմայից դուրս է եկել, սակայն այդպես էլ գիտակցության չի եկել: Կինը ներկայումս հոսփիսում է, եւ եթե անգամ կարողանա վերականգնվել, բժիշկների խոսքով՝ նրա ուղեղը, միեւնույն է, կգործի նվազագույն ծավալով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել