• Latest news

Աղիքային բակտերիաները դիաբետից կարող են պաշտպանել. գիտնականներ

21 նոյեմբերի, 2018  14:37

Եթե տարիքին զուգահեռ՝ աղիքներում բակտերիաները պակաս բազմակերպ դառնան, դա կարող է բերել 2-րդ տիպի դիաբետի զարգացման: Այս մասին նշված է Science Translational Medicine ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Հետազոտության հեղինակները, մասնավորապես, 2-րդ տիպի դիաբետը կապել են աղիքային A. Muciniphila բակտերիաների պոպուլյացիայի նվազման հետ: Նրանք պարզել են, որ ծեր մկների օրգանիզմում այս բակտերիաներն ավելի քիչ են, քան երիտասարդ առանձնյակների: Գիտնականների խոսքով՝ այս տեսակի բակտերիաների քնակության նվազումը համահարաբերակցվում է օրգանիզմում բորբոքային պրոցեսների սաստկացման հետ, որոնք կարող են նպաստել ինսուլին հորմոնի հանդեպ օրգանիզմի բջիջների ռեզիստենտության զարգացմանը, ինչն, իր հերթին, կարող է բերել լիարժեք 2-րդ տիպի դիաբետի զարգացման:

Հետազոտության ընթացքում Բալթիմորի Ծերացման խնդիրների ազգային ինստիտուտի գիտնականները հետեւել են, թե ինչպես են ծերացմանը զուգահեռ մկները զրկվել A. Muciniphila աղիքային բակտերիաներից: Աղիքային բակտերիաների կորուստը բերել է բուտիրատի արտադրման նվազման, որը աղիքային միկրոֆլորայի կարեւոր սնուցող տարր է, որի մակարդակի նվազումը իմունային բջիջների դիսֆունկցիա է առաջացնում:

Հետաքրքիր է, որ ծեր մկների՝ էնրոֆլոկսացին հակաբիոտիկով, ինչպես նաեւ բուտիրատի հավելումով բուժումն օգնել է մեծացնել աղիներում Akk բակտերիաների մակարդակը, ինչի հետեւանքով ինսուլինի հանդեպ բջիջների զգայունությունը սկսել է մեծանալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել