• Latest news

Քաղցր ըմպելիքները կախվածություն են առաջացնում այնպես, ինչպես ծխախոտն ու ալկոհոլը

21 նոյեմբերի, 2018  15:34

Դեռահասների շրջանում քաղցր ըմպելիքներն առաջացնում են վարժվածություն եւ կախվածություն՝ ճիշտ այնպես, ինչպես ալկոհոլամոլների շրջանում ոգելիցն է կախվածություն առաջացնում, իսկ ծխախոտը՝ ծխողների: Այս մասին նախազգուշացնում են Դեյվիսում Քալիֆորնիական համալսարանի (ԱՄՆ) գիտնականները:

Նրանց խոսքով՝ քաղցր ըմպելիքներից հրաժարվելը կարող է առաջացնել չեղարկման ծանր համախտանիշ՝ ինչպես այլ նյութերից հրաժարվելը, որոնց նկատմամբ կախվածություն էր մշակվել:

Հետազոտությանը մասնակցել է 13-ից մինչեւ 18 տարեկան ավելորդ քաշով 25 դեռահաս: Նրանցից յուրաքանչյուրն օրական խմում էր նվազագույնը 3 քաղցր ըմպելիք: Հետազոտության ընթացքում կամավորներին խնդրել են 3 օր հրաժարվել քաղցրացված ըմպելիքներից. կարելի էր խմել միայն ջուր եւ կաթ:

Քաղցր ըմպելիքներից հրաժարվելուց հետո երիտասարդները սկսել են իրենց պահել այնպես, ինչպես ծանր կախվածությամբ մարդիկ: Դեռահասների ինքնազգացողությունը նկատելիորեն վատթարացել է՝ սկսվել են գլխացավեր, առաջացել է անբավարարվածության զգացում, ապատիա, նրանք դժվարանում էին ինչ-որ բանի վրա կենտրոնանալ:

Հետազոտողների խոսքով՝ դեռահասները անցյալ դարի 50-ական թվականներից սկսած 5 անգամ ավելի շատ են քաղցր ըմպելիքներ գործածում, քան մինչեւ 50-ական թվականները: Այսօր հենց դեռահասներն են համարվում այս կարգի մթերքների առանցքային սպառողը, եւ հենց երիտասարդների շրջանում են քաղցր ըմպելիքները կախվածության ավելի ուժեղ ձեւեր եւ ավելի շատ առողջական խնդիրներ առաջացնում:

Գիտնականների կարծիքով՝ կրթական հաստատություններում երեխաների եւ դեռահասների շրջանում քաղցր ըմպելիքների հասանելիությունը պետք է սահմանափակվի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել