• Latest news

«Շաքարախտը քմահաճություններ չի սիրում». հիվանդը պատմել է երկրորդ տիպի շաքարախտով կյանքի մասին  

21 նոյեմբերի, 2018  20:41

Գայանե Սարաբեկյանը միանգամից չի իմացել, որ շաքարախտ ունի. գլյուկոզայի մակարդակի համար առաջին անալիզի եւ ախտորոշման միջեւ ընկած ժամանակահատվածը կազմել է 10 տարի:

2000-ին նա նա մոր հետ, ով շաքարախտ ուներ, ընկերակցության համար գլյուկոզայի անալիզ հանձնեց: Արդյունքը նորմայից բարձր էր՝ 8 մմոլ/լ, մինչդեռ չափահաս մարդու համար նորման 3.2-5.5 մմոլ/լ է: Գայանեն արդյունքին առանձահատուկ նշանակություն չտվեց եւ բժշկի չդիմեց. որոշեց, որ պարզապես հոգնել է վերջին օրերին եւ դա ազդել է արդյունքի վրա:

Հաջորդ անգամ նա նույն անալիզը հանձնեց արդեն 2007-ին: Արդյունքը՝ 7մմոլ/լ: Այս անգամ էլ Գայանեն չդմիեց բժշկի:

2010-ին անցկացված երրորդ անալիզի արդյունքը մի քանի անգամ գերազանցում էր նորման՝ 26մմոլ/լ: Այդ արդյունքից հետո Գայանեն արդեն վերջնականապես դիմեց բժշկի եւ իմացավ, որ արդեն երկար, երկար տարիներ տառապում է երկրորդ տիպի շաքարախտով: Այդ լուրը ցնցեց նրան: Ավելին՝ ուշ ախտորոշման եւ բուժումը ուշ սկսելու պատճառով  շաքարախտը լրջորեն վնասել էր նրա առողջությանը եւ մի շարք բարդությունների հանգեցրել:

«Երբ առաջին անգամ իմանում ես, որ շաքարախտ ունես, չես հասկանում, ինչպես պետք է հետո ապրես», - NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց տիկին Սարաբեկյանը:

«Բայց հետո, երբ բժիշկը նորմալ բացատրում է, ինչը ինչպես է, դու հասկանում ես, որ այդ խնդիրը լուծում ունի, սկսում ես ավելի շատ իմանալ այդ հիվանդության մասին, դրա մասին տեղեկություններ հավաքել եւ մտածել, ինչով կյանքումդ փոփոխություններ մտցնես»:

Նրա խոսքով շաքարախտի դեպքում ամենակարեւորը լավ բժիշկ գտնելն է, որին կվստահես եւ որի ցուցումները պատրաստկամությամբ կանես:

Պակաս կարեւոր չէ, սակայն, նոր կանոններով կյանք սկսելը.հետեւել սննդին, դեղեր ընդունել՝ ոչ մի անգամ բաց չթողնելով, իսկ անհրաժեշտության դեպքում ինսուլինի ներարկումներ անելով: Թեեւ Գայանեի մոտ 2-րդ տիպի շաքարախտ է, նման ներարկումները նրան անհրաժեշտ են արյան մեջ գլյուկոզայի մակարդակի ավելի արդյունավետ հսկողության համար:

Այս ամենը, տիկին Սարաբեկյանի խոսքով, այնքան էլ չի ազդում կյանքի որակի վրա. դեղերի ընդունումը եւ մնացած ամեն ինչը աստիճանաբար կյանքի մաս  են դառնում. կարեւորը չկենտրոնանալ դրա վրա եւ փորձել առավելագույնս լիարժեք ապրել:

«Շաքարախտը հավանաբար ամենաբարդ հիվանդություններից մեկն է, այն շատ ուշադրություն է պահանջում, շատ ջանքեր սեփական առողջությունը պահպանելու համար: Շաքարախտը քմահաճություններ չի սիրում, շաքարախտին խիստ, ռացիոնալ վերաբերմունք  է պետք, այդ դեպքում ամեն ինչ լավ կլինի»:

Շաքարախտի զարգացման ռիսկի խմբում գտնվող մարդկանց, ինչպես նաեւ ովքեր շաքարախտով հիվանդ հարազատներ ունեն, Գայանեն խորհուրդ է տալիս ամեն դեպքում արյան մեջ գլյուկոզայի մակարդակի անալիզ հանձնել եւ եթե ցուցանիշը նորմայից բարձր լինի, միանգամից դիմել բժշկի՝ չսպաել, մինչեւ որ հիվանդությունը ազդի ինքնազգացողության վրա:

Նրանք, ում մոտ արդեն շաքարախտ են ախտորոշել, տիկին Սարաբեկյանը այսպիսի խորհուրդ է տալիս.

«Լսեք ձեր օրգանիզմին, մի կենտրոնացեք շաքարախտի վրա, փորձեք ապրել, ինչպես բոլորը: Ժամանակին խմեք դեղերը եւ ինսուլինի ներարկումներ արեք. այդ ամենը որպես առօրյա աշխատանքի մի մաս ընդունեք»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է