• Latest news

Հանգիստ եւ խաղաղ դեռահասները ավելի երկար են ապրում. հետազոտություն

22 նոյեմբերի, 2018  13:08

Հանգիստ եւ խաղաղասեր դեռահասները ավելի երկար են ապրում: The Telegraph-ը հաղորդում է, որ նման բնվարության գծերը՝ ինչպիսին են հանգստությունն ու կարեկցանքը, նվազեցնում են վաղաժամ մահվան հավանականությունը:

Նյու Յորքի Ռոչեսթերի համալսարանից գիտնականները վերլուծել են ԱՄՆ-ի միջնակարգ դպրոցների 26 845 աշակերտների տվյալները: Տվյալ հետազոտությունը տեւել է 48 տարի եւ ըստ էության, ընդգրկել ԱՄՆ տարածքի բոլոր դպրոցների 5 տոկոսը:

Պարզվել է, որ հանգիստ եւ կարեկից դեռահասները մինչեւ 60 տարեկանն ապելու բարձր հավանականություն ունեն: Գիտնականները դա բացատրում են նրանով, որ այդ բնավորության գծերով մարդիկ հակված են առողջ կենսակերպ վարելուն եւ հետագայում ավելի քիչ են ամուսնալուծվում:
Սա կարեւոր հանգամանք է, քանի որ ամուսնալուծվածները, ինչպես հայտնի է, պատշաճ ուշադրություն չեն դարձնում իրենց առողջությանը եւ ավելի քիչ են դիմում բժշկի:

Մինչդեռ դեռահասային տարիքի իմպուլսիվությունը կարող է բացասական հետեւանքներ ունենալ, քանի որ դրա հետեւանքով դեռահասը կարող է վնասակար սովորություններ ունենալ, որոնք կազդեն նրա իմունային համակարգի վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է