• Latest news

Եւս 300 հոգի դոնորագրվել է Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրում

22 նոյեմբերի, 2018  12:30

Նոյեմբերի 19-ին և 20-ին Երևանի Պետական Բժշկական Համալսարանի շուրջ 300 ուսանողներ, պրոֆեսորադասախոսական կազմի և ԲՈՒՀ-ի ղեկավարության ներկայացուցիչներ դոնորագրվեցին Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրում:

Ինչպես NEWS.am Medicine-ին տեղեկացրեցին Ռեեստրից, այս պահին Ռեեստրում գրանցվախ պոտենցիալ դոնորների թիցը հասնում է 30 000:

Հիշեցնենք, որ Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը հիմնադրվել է 1999 թվականին և գրանցվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն: Հիմնադրամի առաքելությունն է օգնել աշխարհասփյուռ հայորդիներին հաղթահարելու արյան մի շարք մահացու հիվանդությունները, որոնք հաճախ բուժվում են ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստմամբ: Հիմնադրամի նպատակն է հիվանդի համար գտնել ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնոր, կազմակերպել դոնորի հավաքագրում համայն հայության շրջանում:

Մինչ օրս ռեեստր դիմած 4885 հիվանդի հետ նախնական համընկնող 4469 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 31-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:

Ցողունային բջիջների փոխպատվաստման միջոցով արյան չարորակ հիվանդությունների բուժման արդյունավետությունը բավականին բարձր է, եթե իհարկե հաջողվում է դոնորի գտնել, որը գենետիկորեն 100 տոկոսով համատեղելի է հիվանդի հետ. միայն այդ դեպքում օրգանիզմը չի վանի փոխպատվաստված բջիջները: Օրինակ, լեյկոզի դեպքում ցողունային բջիջների փոխպատվաստումից հետո ողջ է մնում հիվանդների 90 տոկոսը:

Հիշեցնենք, որ պոտենցիալ դոնոր դառնալու համար հարկավոր է լինել 18-50 տարեկան, հանձնել 3մլ արյուն և լրացնել հարցաթերթիկ: Դոնորագրվելն անվնաս և անցավ գործընթաց է, տևում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում համատեղելիության հայտնաբերման դեպքում փրկել մեկ կյանք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է