• Latest news

Հայաստանում մեկնարկում է ՄԻԱՎ եւ B ու C հեպատիտների ստուգման անվճար հետազոտությունների շաբաթը

22 նոյեմբերի, 2018  14:00

Նոյեմբերի 23–ին  Հայաստանում մեկնարկում է ՄԻԱՎ եւ B ու C հեպատիտների ստուգման անվճար հետազոտությունների շաբաթը։

ՄԻԱՎ–ի կանխարգելման հանրապետական կենտրոնից  NEWS.am Medicine–ին  հայտնեցին, որ նոյեմբերի 23–ին ակցիան կանցկացվի Երեւանում՝ Հյուսիսային պողոտայում ժամը 13։00–ից մինչեւ 18։30, ինչպես նաեւ Ախուրյանում (Շիրակի մարզ)։

Այլ օրերին ակցիայի անցկացման վայրերի մասին կհաղորդվի լրացուցիչ։ Նշվում է, որ հետազոտություններն անցկացվում են անանուն, կատարվում են արագ թեստով (պատասխանը կարելի է իմանալ 15 րոպե հետո)։

2018 թվականի հոկտեմբերի 31–ի տվյալներով՝ Հայաստանում 1988 թվականից սկսած հանրապետության քաղաքացիների շրջանում հայտնաբերվել է ՄԻԱՎ–ի 3269 դեպք, որոնցից 361–ը՝ ընթացիկ տարվա ընթացքում։ ՄԻԱՎ դեպքերի 69 տոկոսը հայտնաբերվել է տղամարդկանց շրջանում, 1,9 տոկոսը կամ 41 դեպք՝ երեխաների շրջանում։ ՄԻԱՎ վարակակիրների 52 տոկոսը բաժին է ընկնում 25–39 տարիքային խմբին։

ՄԻԱՎ դեպքերի 69 տոկոսը փոխանցվել է հետերոսեքսուալ ճանապարհով, 21 տոկոսը թմրամիջոցների ներերակային ընդունման, 4 տոկոսը՝ նույնասեռական ճանապարհով, 1,5 տոկոսը՝ մորից երեխային փոխանցվելու, 0,1 տոկոսը՝ արյան միջոցով։

1663 ՄԻԱՎ վարակակիրների, այդ թվում՝ 33 երեխաների եւ 429 կանանց մոտ ՁԻԱՀ է ախտորոշվել։ 1988 թվականից սկսած Հայաստանում ՄԻԱՎ /ՁԻԱՀ–ից մահացել է 760 մարդ, այդ թվում՝ 141 կին եւ 11 երեխա։

2017 թվականի տվյալներով՝ Հայաստանում В հեպատիտի դեպքերի թիվը նվազել է 1,7 անգամ, С հեպատիտի՝  2,5 անգամ։ Միաժամանակ, այս ցուցանիշներն ամբողջությամբ չեն արտացոլում իրականությունը, քանի որ С հեպատիտով հիվանդների շուրջ 80 տոկոսը նույնիսկ չի կասկածում իր հիվանդության մասին, քանի որ այն հաճախ անցնում է առանց ախտանշանների։ Սա հարուցում է փորձագետների մտահոգությունը, քանի որ լյարդի առաջնային քաղցկեղի դեպքերի մինչեւ 60 տոկոսը կապված է հենց С եւ В հեպատիտների հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է