• Latest news

Ինչով են վտանգավոր անաբոլիկ ստերոիդները

22 նոյեմբերի, 2018  22:01

Տղամարդկանց, ովքեր մկանային զանգվածը մեծացնելու համար տեստոստերոնի տեսքով անաբոլիկ ստերոիդներ են ընդունում, ժամանակից շուտ մահանալու վտանգ է սպառնում։ Այդ մասին ասվում է Journal of Internal Medicine ամսագրում հրատարակված հետազոտության մեջ։

Կոպենհագենի համալսարանի գիտնականները պարզել են, որ անաբոլիկ ստերոիդներ գործածողների մահացածությունը մեծանում է 3 անգամ՝ համեմատած նրանց հետ, ովքեր չեն օգտագործում ո՛չ սինթետիկ․ ո՛չ բնական անդրոգեններ։ Բացի այդ, անաբոլիկ ստերոիդների գործածությունը կապված է այն հոսպիտալացումների թվի աճի հետ, որոնք կատարվել են այդ միջոցների կողմնակի ազդեցությունների պատճառով։

Ամենատարածված կողմնակի ազդեցությունների թվին են պատկանում ակնեն, գինեկոմաստիան (տղամարդկանց մոտ կրծքի մեծացումը) եւ էրեկտիլային ֆունկցիայի խանգարումը։ Համարվում է նաեւ, որ անաբոլիկ ստերոիդները բացասաբար են ազդում սրտանոթային համակարգի վրա։Եթե տղամարդը տեստոստերոնի կամ այլ անաբոլիկ ստերոիդների սրսկումներ է ընդունում, նրա օրգանիզմը դադարում է տղամարդկային հորմոնների արտադրությունը, որից կախված է լիբիդոն, էրեկցիան, մաշկի եւ մկանային զանգվածի վիճակը։

Ավելին, նրա մոտ բարձրանում է կանացի հորմոնների մակարդակը, որոնց ազդեցությամբ սկսում է աճել կուրծքը, փոքրանում են ամորձիների չափերը եւ հայտնվում են մի շարք այլ խնդիրներ։ Ստերոիդների հետ դրանց կապի մասին շատ տղամարդիկ չեն էլ կասկածում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել