• Latest news

2030 թվականին մեծ թվով դիաբետիկներ առանց ինսուլինի կման. հետազոտություն

23 նոյեմբերի, 2018  16:20

Արդեն այսօր առկա է ինսուլինի հասանելիության գլոբալ խնդիր, որը կարող է խորանալ 2030 թվականին. եթե ոչ մի բան չփոխվի, 10-12 տարի հետո դիաբետիկներից շատերը կարող են առանց ինսուլինի մնալ: Այս մասին նշված է The Lancet Diabetes & Endocrinology ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Գիտնականները հաշվարկել են, որ 2030 թվականին աշխարհում 2-րդ տիպի դիաբետով մարդկանց թիվը կաճի 100 միլիոնով, իսկ ընդհանուր այս հիվանդությամբ կտառապի մոտ 511 մլն մարդ: Ընդ որում՝ դիաբետի բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ ինսուլինի պահանջարկը 20 տոկոսով կաճի:

Ինսուլինն անհրաժեշտ է 1-ին տիպի դիաբետի ժամանակ, սակայն որոշ դեպքերում այն օգտագործվում է նաեւ 2-րդ տիպի դիաբետի ժամանակ՝ գլիկիլիրացված հեմոգլոբինի բաժինը մինչեւ 7 տոկոս նվազեցնելու նպատակով: Ավելի բարձր ցուցանիշի դեպքում մեծանում է դիաբետի հետ կապված անոթների, աչքերի, երիկամների եւ նյարդային համակարգի պաթոլոգիայի զարգացման վտանգը: Սակայն ինսուլինի սխալ կիրառումը կարող է առաջացնել հիպոգլիկեմիա (արյան մեջ գլյուկոզայի մակարդակի չափից ավելի նվազում) եւ դրա հետ կապված խնդիրներ:

ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից եւ Շվեյցարիայից գիտնականները հաշվարկել են, որ ավելի «ձեռնտու» է անաշխատունակության վիճակում անցկացվող կյանքի տարիների սպասվող քանակության (DALYs — disability-adjusted life years) ենթատեքստում գլիկիլիրացված հեմոգլոբինի նիշը բարձրացնել մինչեւ 8 տոկոս: Պարզվել է, որ 75 տարեկանից փոքր մարդկանց համար առավել իրատեսական է նիշը 7 տոկոսի մակարդակում թողնելը, իսկ դրանից ավելի մեծ տարիքի մարդկանց համար այն մինչեւ 8 տոկոս մեծացնելը: Սա զգալիորեն կկրճատի հիպոգլիկեմիայի հետ կապված բարդությունների թիվը, բայց աննշան կմեծացնի մնացյալ բարդությունների հավանականությունը:

Գիտնականների խոսքով՝ 2-րդ տիպի դիաբետով մոտ 79 մլն մարդիկ 2030 թվականին ինսուլինի կարիք կունենան: Սակայն նրանց բոլորին ինսուլինն ուղղակի չի բավականացնի: Ինսուլինային թերապիայի բարձր գնի պատճառով,- իսկ շուկայի գնային քաղաքականությունը որոշում են այն վերահսկող խոշոր ընկերությունները,- ինսուլինը հասանելի կլինի միայն 38 մլն մարդու: Եթե այս ոլորտում ոչ մի բան չփոխվի, ինչպես կարծում են գիտնականները՝ լուրջ խնդիրների կբախվեն Աֆրիկայի, Ասիայի եւ Օկեանիայի երկրներում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել