• Latest news

Կինը ստիպված է մութի մեջ ապրել արեգակի նկատմամբ հազվագյուտ ալերգիայի պատճառով (ֆոտո)

23 նոյեմբերի, 2018  21:32

54-ամյա Ֆաթիմա Պերեսը ստիպված է ապրել մութի մեջ, քանի որ նրա մաշկը կարող է լրջորեն վնասվել արեգակի ճառագայթների ազդեցությունից:

The Daily Mail-ը հայտնում է, որ կինը տառապում է պիգմենտային կսերոդերմայով՝ մաշկի ժառանգական հիվանդություն, որն արտահայտվում է ուլտրամանուշակագույն ճառագայթման նկատմամբ մեծ զգայունությամբ: Պիգմենտային կսերոդերման նաեւ մաշկի նախաքաղցկեղային վիճակ է:

Ֆաթիման մշտական վախի մեջ է ապրում, որ արեւը կարող է իրեն սպանել: Նրա եղբայրը համանման հիվանդությամբ էր տառապում եւ մահացել է 9 տարեկանում: Կինն, այնուամենայնիվ, հազվադեպ տանից դուրս է գալիս, որտեղ տեղադրված են հատուկ գունավորված պատուհաներ:

Ուլտրամանուշակագույնից իր մաշկը փրկելու համար Ֆաթիման ստիպված է հագնել ոչ պակաս 5 ֆունտ (2,2 կգ) քաշով ամուր գործվածքից հագուստ: Դրանից բացի, նա դեմքն ամբողջությամբ փակում է, ձեռնոցներ է հագնում, իսկ աչքերը պաշտպանելու համար հատուկ արեւապաշտպան ակնոց է դնում:

Ֆաթիման այս նախազգուշական միջոցառումներով չի սահմանափակվում. նա ձեռքի տակ մշտապես ուլտրամանուշակագույն ճառագայթումը չափելու սարք ունի: Սա նրան օգնում է պարզել՝ արդյոք անվտա՞նգ է ճառագայթման աղբյուրի տակ գտնվելը, թե՞ ոչ:

Հիվանդությունը, որով Ֆաթիման տառապում է, հանդիպում է միլիոնից մեկ դեպքում:

Source The Daily Mail

Photos Discovery / Barcroft Productions

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է