• Latest news

Ո՞ր 5 մթերքները կարող են ուղեղը պաշտպանել տարիքային փոփոխություններից

24 նոյեմբերի, 2018  15:02

Կանաչ տերեւավոր բանջարեղենը, բանջարեղենը եւ մուգ նարնջագույն եւ կարմիր գույնի հատապտուղները, ինչպես նաեւ նարնջի հյութը կարող են ուղեղը պաշտպանել այնպիսի տարիքային փոփոխություններից, ինչպիսիք են՝ հիշողության կորուստը եւ կոգնիտիվ կարողությունները: Այս մասին ասվում է Neurology ամսագրում հրապարակված հետազոտությունում:

Հետազոտությանը մասնակցել է 27 842 մարդ (միջին տարիքը՝  51 ): Նրանց հետեւել են 20 տարի. 4 տարին մեկ ստուգել են նրանց առողջական վիճակը, հիշողության որակը, կոգնիտիվ գործառույթները եւ օրվա սննդակարգը:

Ընդհանուր առմամբ հետազոտության մասնակիցների 55 տոկոսը մտածողության եւ հիշողության թեստերում լավ ցուցանիշներ են ունեցել: 38 տոկոսի մոտ թեստերի արդյունքները միջին էին, իսկ 70 տոկոսի մոտ՝ վատը: Կամավորներին բանջարեղենի եւ մրգերի օգտագործման մակարդակից կախված բաժանել են 5 խմբի: Որպես մրգերի մեկ չափաբաժին գիտնականները ընդունել են կտրտված մրգի մեկ ափսեն կամ մրգային հյութի կես բաժակը: Բանջարեղենի չափաբաժինը՝ կտրտած բանջարեղենեի մեկ ափսեն կամ կանաչ տերեւավոր բանջարեղենի երկու ափսեն:

Ամենաբարձր սպառման մակարդակով խումբը հարաբերակցվել է օրական բանջարեղենի 6 չափաբաժնի եւ մրգերի 3 չափաբաժնի հետ: Իսկ ամենացածր սպառման մակարդակով խումբն օրվա ընթացքում կերել է բանջարեղենի 2 չափաբաժին եւ մրգերի կես չափաբաժին: Արդյունքում ամենից շատ բանջարեղեն օգտագործած մարդիկ, 34 տոկոսով ավելի հազվադեպ են ցածր մտածողական կարողություններ ունեցել: Նման արդյունքներ են նկատվել նաեւ մրգերն ամենաակտիվը սպառող եւ հազվադեպ սպառող խմբի մոտ: Առաջին խմբում մարդիկ ունեցել են հիշողության ցուցանիշներ, որոնք 6 տարով երիտասարդ են եղել ֆիզիլոգիական նորմայից:

Մարդիկ, որոնք ամեն օր նարնջի հյութ են խմել, 47 տոկոսով ավելի հազվադեպ են թույլ մտածողական կարողություններ դրսեւորել ի տարբերություն նրանց, որոնք ամսվա ընթացքում մեկ չափաբաժնից քիչ են օգագործվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել