• Latest news

«ԱՐՄԻՆ» բարեգործական կազմակերպության շնորհիվ օնկոպլաստիկան հասանելի կլինի անապահով հայ կանանց համար  

24 նոյեմբերի, 2018  19:00

Հայաստանում ստեղծվել է «ԱՐՄԻՆ» բարեգործական հասարակական կազմակերպությունը, որի գործունեությունը ուղղված կլինի օնկոպլաստիկայի կարիք ունեցող հայ կանանց աջակցությանը:

Կրծքագեղձի քաղցկեղի դեպքում մաստէկտոմիան մեծ հոգեբանական հարված է կնոջ համար: Կինը սկսում է կասկածել իր սեքսուալ գրավչությանը, դեպրեսիայի մեջ է ընկնում, ամաչում է իր սեփական մարմնից:

Այդ խնդրի լուծումը օնկոպլաստիկան է՝ կրծքագեղձերի էսթետիկ վերականգնումը էքսպանդերի կամ իմպլանտի օգնությամբ: Ամբողջական մաստէկտոմիայի դեպքում մարմնի որոշ հատվածներից լրացուցիչ հյուսվածքների փոխպատվաաստում է կատարվում (օրինակ՝ մեջքի մկանից): մասնակի ռեզեկցիայի դեպքում օնկովիրաբույժը պահպանում է կրծքի մաշկը եւ ստինքը: Դրա շնորհիվ, պլաստիկ վիրաբույժը կարող է չարորակ ուռուցքի հեռացումից անմիջապես հետո էքսպանդերներ կամ իմպլանտներ տեղադրել:

Օնկոպլաստիկայի առաջին վիրահատությունը Հայաստանում անցկացվել է 2013-ին ԱՄՆ-ից պլաստիկ վիրաբույժ, պրոֆեսոր Արթուր Սալիբյանի մասնակցությամբ: Անցած տարիներին Սալիբյանի ջանքերով հանրապետությունում անցկացվել է կրծքագեղձերի էսթետիկ անվճար ավելի քան 100 վիրահատություն: Ընդ որում կրծքի քաղցկեղ ունեցող կանանց իմպլանտները անվճար հիմունքով են տրամադրվել:

«ԱՐՄԻՆ» բարեգործական կազմակերպությունը շարունակում է  օնկոլոգիական վիրաբուժության կարիք ունեցող քաղցկեղով հիվանդ կանանց օգնության՝ Սալիբյանի աշխատանքը։ NEWS.am Medicine–ի հետ հարցազրույցում կազմակերպության համահիմնադիր եւ նախագահ Լուսինե Ավագյանը նշեց, որ հիմնական ուշադրությունը կդարձվի բնակչության սոցիալապես անապահով խավերին։

Հենց անվանի վիրաբույժն էլ դարձել է բարեգործական կազմակերպության համահիմնադիրը։ Նրա երազանքն է Հայաստանում ստեղծել կենտրոն, որում կարող են համապատասխան բուժումներ անցնել ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլ նաեւ այլ պետությունների։

Ներկայումս օնկոլոգիական վիրահատություններ անցկացվում են «Արզնի Էսթետիկա» կլինիկայում, «Էրեբունի» ԲԿ–ում, առողջության Հայ–ամերիկյան կենտրոնում, եւ Ֆանարջյանի անվան օնկոլոգիայի ազգային կենտրոնում։ 

«Էրեբունի» ԲԿ–ի Մամոլոգիայի եւ կրծքագեղձի վիրաբուժության ծառայության ղեկավար Ներսես Բերբերյանը նշում է, որ ամեն 29-րդ վայրկյանում աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի մեկ դեպք է գրանցվում։ Միաժամանակ, բոլոր դեպքերի 24.4 տոկոսը բաժին է ընկնում 55-64 տարիքային խմբին։

Վաղ ախտորոշումը կարեւոր դեր է կատարում հաջող բուժման համար. 0-I փուլերում այդ ցուցանիշը հասնում է 100 տոկոսի, II փուլում՝ 93 տոկոսի, III փուլում՝ 72 տոկոսի, IV փուլում՝ 22 տոկոսի։  

Փորձագետը ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ օնկոլոգիական հիվանդությունների բուժման գործընթացում ներգրավված են տարբեր պրոֆիլների մասնագետներ, այդ թվում՝ հոգեբաններ. «Քաղցկեղի ախտորոշումը սոցիալական, հոգեբանական եւ ֆինանսական հարված է կանանց համար»,–նշում է Բերբերյանը։

Մինչդեռ օնկոլոգիական վիրաբուժությունը օգնում է կանանց վերադարձնեկլ իրենք սեքսուալությունը։

Հայ–ամերիկյան առողջության կենտրոնոի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը շեշտում է, որ կրծքի պահպանումը կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ կանանց համար մեծ նշանակություն ունի։ Ամեն տարի Մամոգրաֆիայի կենտրոնում հետազոտություն է անցնում շուրջ 30 հազար կին, եւ ամեն 20-22–րդի մոտ ախտորոշվում է կրծքագեղձի քաղցկեղ։

 «Պետք է հիշել, որ չափազանց կարեւոր է տարին մեկ անգամ մամոգրաֆիա անցնել, որը թույլ կտա բացահայտել քաղցկեղը վաղ փուլում, եւ ժամանակին սկսել բուժումը»,–եզրափակեց նա։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է