• Latest news

Զարմանալի դեպք. Աղջկա ողնաշարը վիրահատել են դեռեւս մինչեւ նրա ծնվելը (ֆոտո)

26 նոյեմբերի, 2018  15:29

Փոքրիկ Փայփերը ենթարկվել է միանգամային եզակի վիրահատության. աղջկա ողնաշարը վիրահատել են դեռեւս մինչեւ նրա ծնվելը՝ նրան հաշմանդամությունից փրկելու համար:

Այն մասին, որ իրենց դուստրը ծանր բնածին արատ ունի, որը կոչվում է ողնաշարի քայքայում, Քելլի ամուսինները տեղեկացել են դեռեւս 20-շաբաթական հղիության ժամանակ՝ ՈՒՁՀ անցկացնելիս: Այս արատը տեսականորեն հնարավոր էր շտկել միայն ողնաշարի վիրաբուժական գործողության միջոցով, սակայն այն անհրաժեշտ էր իրականացնել հենց հղիության ժամանակ, քանի դեռ փոքրիկը մոր արգանդում էր:

Անգլիացի վիրաբույժները երբեք նման վիրահատություններ չէին կատարել, այս պատճառով ապագա ծնողները մեկնել են Գերմանիա, որտեղ եւ վիրահատությունն անցկացվել է, որի համար նրանք ստիպված էին մոտ 12 հազար դոլար վճարել:

Վիրահատությունը տեւել է 3 ժամ, վիրաբույժներն օգտագործել են հատուկ ֆետոսկոպ՝ ծային խցիկով եւ լապտերով շատ փոքր խողովակ, ինչպես նաեւ երկու գործիք, որոնց օգնությամբ էլ կատարել են ողնաշարի վրա անհրաժեշտ բոլոր միջամտությունները: Ֆետոսկոպը մտցրել են աղջկա փորի անցքով: Ողնաշարում դրել են հատուկ կոլագենային միջնաշերտ, որը սովորաբար օգտագործվում է այրվածքների զոհերին բուժելիս: Այս միջնաշերտը փակել է մերկացած նյարդերը, որի շնորհիվ ողնաշարի եւ ստորին վերջույթների զարգացումը նորմալ կընթանա:

Վիրահատությունից կարճ ժամանակ անց Փայփերը լույս աշխարհ է եկել՝ 30 շաբաթ 4 օր ժամկետում, ընդ որում՝ այն նույն օրը, ինչ եւ Գերմանիայից պրոֆեսոր Թոմաս Քոլը, ով աղջկան վիրահատել է:

Առայժմ դժվար է ասել, թե վիրահատությունը որքանով է հաջողված եղել. ամեն ինչ պարզ կդառնա, երբ Փայփերը սկսի քայլել: Սակայն բժիշկները երեխայի մոտ դեռեւս ողնաշարի հետ կապված ոչ մի խնդրի նշաններ չեն տեսնում եւ նրան լիովին առողջ են համարում: Երեխային մեջքին վիրահատությունից հետո մնացած առայժմ բավականին նկատելի սպի կա, սակայն վիրաբույժները վստահեցնում են, որ տարիների ընթացքում այն պակաս նկատելի կլինի:

Ողնաշարի քայքայումն առաջացնում է թուլություն կամ ստորին վերջույթների կաթված, որի հետեւանքով հիվանդները, որպես կանոն, չեն կարողանում ինքնուրույն տեղաշարժվել՝ նրանց հատուկ քայլակներ են պետք կամ հաշմասայլակներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել