• Latest news

«Քնած գեղեցկուհու» համախտանիշով տառապող աղջիկը օրական 18 ժամ քնում է

27 նոյեմբերի, 2018  19:19

19-ամյա Ջեյն Բաթլերը հազվագյուտ նյարդային խանգարման պատճառով, որը միլիոնի դեպքում մեկի մոտ է հանդիպում, զրկված է լիարժեք կյանքով ապրելու հնարավորությունից:

The Daily Mail-ը հաղորդում է, որ աղջիկը տառապում է Կլեյնե-Լեւինի համախտանիշով: Նրան հատուկ են չափից շատ քնկոտության պարբերական դրսեւորումները եւ գիտակցության խանգարումը:

Հիվանդներն օրվա մեծ մասը քնած են, ընդ որում նրանց արթնացնելը շատ դժվար է: Նրանց մոտ նաեւ գիտակցության, կողմնորոշման խախտումներ են նկատվում, ուժերի անկում, ապատիա:

«Քնած գեղեցկուհու» համախտանիշի պատճառով անցյալ տարի Ջեյնը քնած էր մնացել Գոհաբանության  եւ Սուրբ Ծննդյան օրը:

 Աղջիկը նշում է, որ չնայած անվանը, համախտանիշը հեքիաթի հետ ոչ մի կապ չունի եւ հաճախ ինքը մղձավանջներ է տեսնում: Ընդ որում, ի տարբերություն սովորական մարդկանց, Ջեյնը չի կարող ընդհատել սարսափելի երազը, քանի որ ի վիճակի չէ արթնանալ:

Նման դրվագների ժամանակ, աղջիկը սկսում  է աստիճանաբար կորցնել կապն իրականության հետ, տեսողական եւ լսողական տեղեկատվության ընկալման դժվարություններ ունենալ:

Նման խանգարում ունեցող մարդկանց մոտ այդպիսի դրվագները կարող են օրեր, շաբաթներ եւ անգամ ամիսներ տեւել: Ընդ որում շատերը չեն կարողանում ինքնուրույն իրենց մասին հոգ տանել, ի վիճակի չեն դպրոց կամ աշխատանքի գնալ:

Ջեյնը ստիպված է անընդհատ ընդհատել քոլեջում ուսումը: Բացի այդ հիվանդությունը զրկում է նրան պարերին մասնակցելու հնարավորությունից:

Աղջիկը ձգտում է  բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը Կլեյնե-Լեւինի համախտանիշի մասին: Կարող է տարօրինակ թվալ, բայց երբեմն բժիշկները չեն կարողանում ճիշտ ախտորոշել՝ «Քնած գեղեցկուհու» համախտանիշը շփոթելով երկբեւեռ խանգարման հետ:

«Շատ տխուր է, քանի որ առանց ճիշտ ախտորոշման դու չես կարող անհրաժեշտ օգնություն ստանալ», -նշում է աղջիկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել