• Latest news

Ասպիրինը կարող է օգնել ցրված սկլերոզի դեմ պայքարում. հետազոտություն

30 նոյեմբերի, 2018  14:00

Ասպիրինն անգամ փոքր դոզաներով կարող է արդյունավետ լինել ցրված սկլերոզի դեմ պայքարում: Մկների վրա արված հետազոտությունների ժամանակ  նման եզրահանգման են եկել Jesse Brown Veterans Affairs Medical Center-ից (Չիկագո, ԱՄՆ) գիտնականները՝ Սուսանտա Մոնդալի գլխավորությամբ:

Ցրված սկլերոզը աուտոիմունային հիվանդություն է, որի ժամանակ իմունային համակարգը քայքայում է նյարդերի պաշտպանական միելինային թաղանթը, ինչը մի շարք նյարդային խանգարումների է հանգեցնում: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ասպիրինը կարող է կանգնեցնել ցրված սկլերոզի զարգացումը, ընդ որում անգամ փոքր դոզաներով:

Գիտնականները փորձերի ժամանակ օգտագործել են գենետիկորեն մոդիֆիկացված մկների, որոնց բնորոշ է ցրված սկլերոզի մարդկային տեսակը:

«Դեղի անգամ փոքր դոզաները՝ հավասար «մանկական ասպիրինի» 81 մգ-ին, կարողացել են նվազեցնել սկլերոզի դրսեւորման նախանշանները», - ասել է բժիշկ Մոնդալը:

Մասնավորապես, ըստ գիտնականի, ասպիրինի կիրառման շնորհիվ, միելինային թաղանթի քայքայումը, որը բնորոշ է ցրված սկլերոզին, սկսել է ավելի դանդաղ կատարվել: Բացի այդ կենդանիների մոտ զգալիորեն նվազել է քայքայիչ T բջիջների ինֆիլտրացիան դեպին ողնուղեղ:

Գիտնականները նշել են, որ մկների վրա անցկացված արդյունքները միշտ չէ, որ կրկնվում են մարդկանց մոտ: Այնուամենայնիվ,  փորձի ժամանակ ցրված սկլերոզով տառապող կրծողների նկատմամբ  նկատվող ասպիրինի ազդեցությունը, թույլ է տալիս լավատեսորեն գնահատել հետգայաում այն մարդկանց բուժման համար օգտագործելու հեռանկարը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է