• Latest news

Կինը բոտոքսի ներարկումից հետո կարող էր շրթունքներից զրկվել (ֆոտո)

30 նոյեմբերի, 2018  15:10
Շրթունքների մեջ բոտոքսի ներարկումը կարող էր ողբերգականորեն ավարտվել 29-ամյա Ռեյչել Կնափիերի (Rachael Knappier) համար:

The Daily Mail-ը հայտնում է, որ կինը ընկերների տանը, այսպես կոչված, Botox party-ի ժամանակ որոշել է կոսմետոլոգիական միջամտություն կատարել: «Գեղեցկության ներարկման» համար նա վճարել է 220 ֆունտ, սակայն մի քանի ժամ անց վերին շրթունքի չափը սկսել է մեծանալ:

Պարզվել է, որ կոսմետոլոգը ներարկումը սխալմամբ զարկերակի մեջ է կատարել, ինչն արդյունքում առաջացրել է արյան շրջանառության խանգարում: Վիրաբույժը Ռեյչելին զգուշացրել է, որ նա կարող է շրթունքից զրկվել, եթե սկսվի հյուսվածքների մեռուկացում: Սարսափելի ցավերը կնոջը մի քանի օր տանջել են, մինչեւ բժիշկներին, վերջապես հաջողվել է վիճակը կայունացնել:

Մեծ Բրիտանիայում բոտոքսն ու ֆիլերները շատ տարածված են, եւ այս ոլորտում շրջանառությունը գնահատվում է միլիարդավոր ֆունտով: Խնդիրն այն է, որ տնայնագործական պայմաններում այս միջամտությունները մի քանի անգամ էժան են արվում, քան մասնագիտացված կլինիկաներում: Դրանից բացի, կարելի է հեշտությամբ համացանցում անորակ բոտոքս պատվիրել:

Source: The Daily Mail

Photos: @Facebook

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել