• Latest news

Խռմփոցը սրտի ու արյունատար անոթների խնդիրների կարող է հանգեցնել

30 նոյեմբերի, 2018  22:06

Խռմփոցն ու ապնոէն բարձրացնում են սրտանոթային համակարգի խնդիրների զարգացման վտանգը։ Այսպիսի հետազոտություն է ներկայացվել Հյուսիսային Ամերիկայի ռադիոլոգիական համայնքի ամենամյա հանդիպման շրջանակներում։

Հետազոտությունում ընդգրկված են եղել Մեծ Բրիտանիայի շուրջ 5 հազար քաղաքացիներ, նրանց կեսի մոտ խռմփոց է նկատվել կամ խռմփոցի ու ապնոէի համակցություն։ Գիտնականները պետք է պարզեին, թե որքանով են խռմփոցն ու ապնոէն ազդում արյունատար համակարգի աշխատանքի վրա, եւ որքան հաճախ են այդ մարդիկ ինֆարկտի, կաթվածի կամ սրտի ու անոթների այլ հիվանդությունների զարգացման բախվում։

Գիտնականները պարզել են, որ խռմփոցից կամ ապնոէից տառապող ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ հիմնականում ավելանում է սրտի ձախ փորոքի զանգվածը։ Սա, իր հերթին, բերում է հերթական կրճատման ժամանակ փորոքում մնացող արյան ծավալի կրճատման։

Հաշվի առնելով սա՝ գիտնականները խորհուրդ են տալիս ավելի ուշադիր լինել սեփական առողջության հանդեպ, հատկապես եթե մասամբ կարելի է ապնոէից ազատվել մի քանի ավելորդ կիլոգրամ կորցնելու դեպքում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել