• Latest news

Կանադացի աղջիկը տառապում է ձմռան նկատմամբ ալերգիայով

1 դեկտեմբերի, 2018  12:56

Կանադայից 21-ամյա Արիաննա Քենթը տառապում է ցրտի նկատմամբ ալերգիայով: The Daily Mail-ը հայտնում է, որ օդի ջերմաստիճանի նվազման դեպքում աղջիկը կարող է հայտնվել անաֆիլակտիկ շոկի մեջ:

Ալերգիայի ամենածանր ժամանակահատվածներում Արիաննային ստիպված են հոսպիտալացնել ամսական 3 անգամ: Ճակատագրի հեգնանքով աղջիկը բնակվում է կանադական Էդմոնթոնում, որտեղ օդի ջերմաստիճանը կարող է նվազել մինչեւ -40° C:

Արդյունքում՝ նրա համար պոտենցիալ վտանգ կարող է պարունակել անգամ մեքենայով ուղեւորությունը: Նույնիսկ պաղպաղակը եւ բաց սառնարանը Արիաննայից չափազանց մեծ զգուշություն են պահանջում: Սա կարող է տարօրինակ թվալ, բայց անգամ տաք եղանակին սառը քամին նրա համար կարող է վտանգավոր լինել:

Աղջկա մոտ ախտորոշված ցրտի եղնջատենդը եղնջատենդի բոլոր դեպքերի ընդամենը 3 տոկոսն է կազմում: Ընդ որում՝ մինչեւ հիմա հայտնի չէ դրա առաջացման ճշգրիտ պատճառը: Արդյունքում՝ Արիաննան ստիպված էր բախվել բժիշկների տարակուսանքին, որոնցից շատերն այս ալերգիայի մասին անգամ չէին լսել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել