• Latest news

60-ամյա տղամարդը քիչ է մնացել մահանա շատ կծոցի պատճառով

3 դեկտեմբերի, 2018  15:16

Բրիտանիայից 60-ամյա տղարամդը կարծում էր, որ երեք օր շարունակ իր վատ ինքնազգացողությունը, որն ուղեկցվել էր փսխումներով, սննդային թունավորման հետեւանք  էր: Իրականում նրա մոտ վտանգավոր վարակ էր, որը փոխանցվել էր շան կծոցից հետո: Վարակը քիչ էր մնացել մահվան հանգեցներ: Այս դեպքի մասին ներկայացվում է BMJ Case Reports ամսագրում:

Հայտնի չէ, ինչ ցեղատեսակի շուն է կծել տղամարդուն, հայտնի չէ նաեւ ընտանի, թե փողոցային շուն է եղել: Երեք օր տղամարդու մոտ, որի անունը չի հաղորդվում, փսխում էր եւ դիարեա, բայց նա մտածում էր, որ պարզապես թունավորվել էր հին կարիից:

Իսկ երբ նա վերջապես դիմեց հիվանդանոց, նրան միանգամից հոսպիտաալցրեցին եւ ինտենցիվ թերապիայի բաժանմունք տեղափոխեցին՝ սեպսիս ախտորոշելով:

Իրականում, շան կծոցը կյանքի համար վտանգավոր բակտերիալ վարակի զարգացման պատճառ է դարձել, որն առաջանում է օրգանիզմում Capnocytophaga Canimorsus միկրոօրգանիզմի հայտնվելուց հետո:

Հաջորդ երկու օրերին, տղամարդու առողջությունը կտրուկ վատացել է. նրա մոտ մուլտիօրգանային անբավարարություն է սկսվել, որը սովորաբար նախորդում է մահացու ելքին:

Տուժողի մոտ նաեւ մաշկի նեկրոզ կամ ոտնաթաթերի եւ ստորին վերջույթների հյուսվածքների մեռուկացում է նկատվել: Սակայն նա միեւնույն է ժամանակին է հայտնվել հիվանդանոցում եւ հզոր հակաբիոտիկների ներարկումների շնորհիվ նրա ծանր վիճակը հաղթահարվել է: Ինտենսիվ թերապիայի բաժանմունքում 9 օր անցկացնելուց հետո, տղամարդուն տուն են դուրս գրել՝ նշանակելով հակամանրէային դեղեր:

Capnocytophaga Canimorsus մանրէն վտանգավոր պաթոգեն է համարվում, որը գտնվում է կատուների եւ շների թքում: Այս մանրէն կարող է անգամ ամենառողջ մարդկանց մոտ հիվանդություններ առաջացնել, սակայն այն հատկապես վտանգավոր է նրանց համար, ում իմունային համակարգը թույլ է:

 

Մանրէները փոխանցվում են թքի հետ ոչ միայն կծոցների, այլեւ այն ժամանակ, երբ շունը կամ կատում լպստում են մարդուն կամ պարզապես շատ մոտ են գտնվում: Հիվանդության նախանշաններն առաջանում են 1-ից մինչեւ 8 օրվա ընթացքում, բայց ավելի հաճախ 2-րդ օրը: Դրանք կարող են արտահայտվել ինչպես գրիպի նման նախանշաններով, այնպես էլ լիարժեք սեպսիսի վերածվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել