• Latest news

Օծանելիքները եւ քսուքները կարող են աղջիկների վաղ սեռական հասունությանը հանգեցնել. հետազոտություն

5 դեկտեմբերի, 2018  17:21

Օծանելիքներում, որոշ քսուքներում եւ մաշկի համար լոսյոններում պարունակվող քիմիական նյութերը կարող են աղջիկների վաղ սեռական հասունության պատճառ դառնալ: Նման եզրահանգման են եկել Քալիֆորնիայի համալսարանի հետազոտողները:

Գիտնականների խոսքով, մանկական տարիքում կամ անգամ մոր արգանդում որոշակի նյութերի հետ փոխազդեցության դեպքում օրգանիզմում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք վաղ սեռական հասունության են հանգեցնում:

Խոսքը դիեթիլֆտալատ նյութի մասին է, որն օգտագործվում է օծանելիքներում եւ կոսմետիկայում: Բացի այդ, վաղ սեռական զարգացումը կարող է առաջանալ մեթիլպարաբենի ազդեցությունից՝ քիմիական նյութի, որը երբեմն առկա է որոշ էժան լոսյոնների եւ ձեռքերի քսուքների կազմությունում:

Հետազոտողները կարծում են, որ քիմիական նյութերն ազդում են կանացի էսթրոգեն հորմոնի մակարդակի վրա:

Քալիֆորնիայի համալսարանի հետազոտողներն իրենց եզրակացություններն արել են ավելի քան 200 աղջիկների դիտարկումների արդյունքում՝ ծնունդից մինչեւ պատանեկան շրջան:

9-13 տարեկան շրջանում աղջիկների մոտ ամեն 9 ամիսը մեկ սեռական զարգացման նշաններ են որոնել:

Հետազոտությունը ցույց է տվել, որ աղջիկները նախատեսված ժամկետից ավելի շուտ են սկսում զարգանալ, եթե վերոնշյալ քիմիական նյութերի ազդեցությանն են ենթարկվում, ինչպես նաեւ եթե նրանց մայրերը տրիկլոզանի ազդեցությանն են ենթարկվում՝ քիմիական բաղադրիչ, որը կա որոշ ձեռքերի հակաբակտերիալ օճառներում եւ ատամի մածուկներում:

Վաղ սեռական զարգացումը կնոջ առողջության համար սպառնալիք է. բազմաթիվ հետազոտությունները ապացուցել են վաղ սեռական հասունության եւ մի շարք քաղցկեղային հիվանդությունների զարգացման ռիսկի միկջեւ կապը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել