• Latest news

Մահացած կնոջ դոնորական արգանդից աշխարհի առաջին երեխան առողջ է ծնվել (ֆոտո)

5 դեկտեմբերի, 2018  16:19

Բրազիլիայում անցյալ  դեկտեմբերին ծնվել էր մահացած կնոջ դոնորական արգանդից աշխարհի առաջին երեխան: Աղջիկը, որի անունը չի նշվում, առողջ է ծնվել եւ վերջերս տոնել իր մեկ ամյակը:Ավելի վաղ ողջ դոնորից փոխպատվաստման հաջող դեպքեր էին եղել, իսկ մահացած դոնորից արգանդը փոխապատվաստելու նախորդ 10 փորձերը անարդյունք էին:

Արգանդի դոնոր էր դարձել երեք երեխաների 45-ամյա մայրը, որը մահացել էր գլխուղեղի կաթվածից, իսկ փոխպատվաստվողը 32-ամյա բրազիլուհի էր, որը հազվագյուտ արատով էր ծնվել՝ առանց արգանդի:

Փոխպատվաստված արգանդի շնորհիվ Hospital das Clinicas at the University of Sao Paulo-ում նա առողջ աղջիկ է ունեցել: Այժմ փոքրիկի եւ մոր վիճակը լավ է:

Ծննդաբերությունը տեղի է ունեցել 2017 թվականի դեկտեմբերի 14-ին: Կնոջ հղիությունը հնարավոր է դարձել արտամարմնային բեղմնավորման շնորհիվ: Երեխան ծնվել է 7 ամսականում՝ կեսարյան հատումով: Երեխայի ծնվելուց հետո արգանդը հեռացրել են, որպեսզի կինը ստիպված չլիներ դեղեր ընդունել, որոնք կանխում են արգանդի անջատումը:

Հիշեցնենք, որ գիտնականները արգանդի հաջող պատվաստումները իրականացնում են դեռ 2000 թվականից, սակայն հղիանալու եւ ծննդաբերելու հնարավորությունը կանանց միանգամից չտրվեց:

Փոխպատվատսված արգանդում մեծացած առաջին առողջ երեխան ծնվել է 2014 թվականին: 2016-ից բժիշկները սկսեցին մահացած կանաց արգանդի փոխապատավաստման փորձերը: Բրազիլացիներն առաջինն այդ գործում հաջողության հասան:

Գիտական խմբի ղեկավար, բժշկության դոկտոր Տոմմազո Ֆալկոնեն ասել է, որ այս դրական արդյունքը արգանդ չունեցող կանանց հղիանալու մեծ հույս է տալիս: Եթե հնարավոր լինի մահացած դոնորների արգանդները օգտագործել, դոնորական օրգանների թիվը զգալիորեն կավելանա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել