• Latest news

Քաղցկեղով 2-ամյա աղջիկը փոխներարկման համար շատ հազվագյուտ արյան կարիք ունի

6 դեկտեմբերի, 2018  10:45

ԱՄՆ Հարավային Ֆլորիդայում բնակվող 2-ամյա Զայնաբ Մուղալի մոտ վերջերս նեյրոբլաստոմա են ախտորոշել՝ նյարդային բջիջների քաղցկեղ: Բուժման համար պահանջվում է շատ հազվագյուտ արյան փոխներարկում՝ նրա համար դոնոր կարող է լինել երկրագնդի բնակչության մոտ 4 տոկոսը:

Բանն այն է, որ Զայնաբի մոտ բացակայում է տարածված հակագենը, որը մեզանից շատերի արյան մեջ կա: Նրան ոչ մի կերպ չի կարելի ներարկել այնպիսի արյուն, որի մեջ այդ հակագենը կա:

Զայնաբի համար դոնոր կարող են դառնալ միայն ծագումով Պակիստանից, Հնդկաստանից կամ Իրանից անձինք, որոնք ունեն արյան երկրորդ կամ առաջին խումբ: Եվ, իհարկե, նրանց արյան մեջ նույնպես այդ հակագենը չպետք է պարունակվի:

Բնականաբար, այս բոլոր չափանիշներին համապատասխանող դոնոր գտնելը շատ դժվար է, իսկ երեխային արյունը շտապ է անհրաժեշտ, այս պատճառով նրա ծնողները կոչ են տարածել համացանցում եւ լրատվամիջոցներում: Նրանք համապատասխանող մարդկանց են փնտրում, որոնք իրենց արյունը կտային երեխայի բուժման համար:

Աղջկա ստամոքսում ուռուցքը հայտնաբերել են 2 ամիս առաջ, ընդ որում՝ բժիշկները ենթադրում են, որ այն ստամոքսում աճել է մոտ10 ամիս:

Նշենք, որ նեյրոբլաստոման նյարդային համակարգի եւ այլ հյուսվածքների յուրահատուկ նյարդային բջիջների քաղցկեղն է: Որպես կանոն, նեյրոբլաստոման զարգանում է մեկ կամ երկու մակրիկամներում կամ նյարդային հյուսվածքում, որը գտնվում է ողնաշարի մոտ, պարանոցում, կրծքում կամ կոնքի հատվածում: Քաղցկեղը կարող է տարածվել դեպի շրջապատող հյուսվածքներ, ախտահարել ոսկրածուծը, ոսկորները, ավշային հանգույցները, լյարդը եւ մաշկը: Բուժումը կախված է երեխայի տարիքից, չափերից եւ ուռուցքի տեղադրությունից, ինչպես նաեւ մետաստազների առկայությունից կամ բացակայությունից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել