• Latest news

Ինչպե՞ս  է մարմնի զանգվածն ազդում գրիպի եւ ՍՇՎՎ-ի ընթացքի վրա

6 դեկտեմբերի, 2018  17:24

Քաշի պակաս կամ ճարպակալում ունեցող մարդիկ հաճախ գրիպի եւ ՍՇՎՎ-ի ժամանակ բարդությունների հետ են բախվում: Նրանք նաեւ ավելի հաճախ են հիվանդանոցում հայտնվում, քան նորմալ քաշով մարդիկ: Այս մասին ասվում է Influenza and Other Respiratory Viruses-ում հրապարակված հետազոտությունում:

Մասնագետները ուսումնասիրել են Մեքսիկայի 6 հիվանդանոցներում ՍՇՎՎ-ի 4778 դեպքերը ինչպես ամբուլատոր, այնպես էլ հոսպիտալացումով: Նրանք ուշադրություն են դարձրել մի հետաքրքրի փաստի. ճարպակալում կամ քաշի պակաս ունեցող մեծահասակների մոտ  ՍՇՎՎ-ի եւ գրիպի բարդությունների ռիսկը բարձր է, եթե անգամ նրանք հարակից քրոնիկ հիվանդություններ չունեն:

Հետաքրքիր է, որ դա վերաբերում է բոլոր տեսակի ՍՇՎՎ-երին, բայց բարդությունների ռիսկն ավելի բարձր էր գրիպով հիվանդների դեպքում: H1N1 pdm 2009 շտամի առաջացրած A գրիպի դեպքում քաշը ամենանվազագույն ազդեցությունն ուներ: Բարդությունների մեծ մասը լինում էր B գրիպի եւ А/H3N2 գրիպի դեպքում:

Ավելի վաղ մարմնի փոքր զանգվածի ինդեքսի հետ կապված ռիսկը նախկինում նկարագրվում էր միայն բոլոր պատճառներից  մահվան ռիսկի դեպքում:

Այսպիսով, այս հետազոտությունը առաջին անգամ ցույց է տալիս, որ քաշի պակասը ռիսկի գործոն է գրիպի եւ ՍՇՎՎ-ի դեպքում:

Միեւնույն ժամանակ, գիտնականները հստակ կապ չեն գտել երեխաների մոտ քաշի եւ հիվանդության ծանրության միջեւ, ինչը մի փոքր տարբերվում է նախորդ հետազոտությունների տվյալներից:

Հեղինակների խոսքով, գրիպի եւ ՍՇՎՎ-ի բարդությունների ժամանակ բժիշկները պետք է ուշադրություն դարձնեն հիվանդների մարմնի զանգվածի ինդեքսին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել